Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

21:20 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Կանելա օդանավակայանից թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում կարող էր լինել 10 ուղևոր, ոչ ոք ողջ չի մնացել, ասել է նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտին։

«Ես արդեն այստեղ եմ՝ վթարի վայրում, մենք հետևում ենք փրկարարական գործողությունների զարգացմանը, ըստ երևույթին, ողջ մնացածներ չկան, այժմ բոլոր ջանքերն ուղղված են տարածքը մեկուսացնելուն և տուժած տեղի բնակիչներին փրկելուն»,- ասել է նահանգապետը CNN Brasil-ին։

Ինչպես նշում է G1 պորտալը, ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Բրազիլիայի հարավ-արեւելքում գտնվող Սան Պաուլու նահանգ։ Ինքնաթիռն ընկնել է քաղաքային շենքերի վրա, պայթյուն է տեղի ունենեցել, իսկ բլոկի մի հատվածը այրվել է։ Ինքնաթիռը ավերել է կահույքի խանութի և հյուրանոցի շենքերը, վիրավորվել է հյուրանոցի 15 հյուր, որոնց տեղափոխել են հիվանդանոց, պարզաբանում է պորտալը։

Ինքնաթիռը պատկանել է տեղական բիզնեսի մենեջեր Լուիս Կլաուդիո Սալգեյրո Գալեասիին, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք նա եղել է ուղևորների թվում, ասել է G1-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

10:00 23.05.2025

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

09:50 23.05.2025

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

09:46 23.05.2025

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

09:40 23.05.2025

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

09:37 23.05.2025

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...

BACK_TO_TOP