Իսրայելի պաշտպանության բանակը հատուկ գործողություն է իրականցրել Գազայի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Իսրայելի պաշտպանության բանակը հատուկ գործողություն է իրականցրել Գազայի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցում

23:15 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելական զինվորականները գիշերը հատուկ գործողություն են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա պաղեստինյան փախստականների ճամբարի տարածքում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տարածքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Դա իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են կլինիկայի տարածքում զինված պաղեստինյան արմատականների առկայության մասին, հայտնել են բանակից։

«Վերջին ամսվա ընթացքում ահաբեկիչները հոսպիտալի տարածքից հարձակումներ են իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի վրա, այդ թվում՝ հակատանկային հրթիռների կիրառմամբ: Ահաբեկիչները նաև պայթուցիկ սարքեր և պայթուցիկ թակարդներ են տեղադրել հոսպիտալի մերձակայքում»,-ասվում է զեկույցում:

Գործողության արդյունքում ձերբակալվել են մի քանի արմատականներ, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման մասնակիցներից մեկը։ Բանակում հայտնել են, որ գրոհի ժամանակ սպանվել են ևս հինգ արմատականներ:

Զինվորականները վստահեցրել են, որ «գործողությունից առաջ և ընթացքում զորքերը ապահովել են խաղաղ բնակչության, բուժանձնակազմի և հիվանդների անվտանգ տարհանումը տարածքից»։

«Մենք ընդգծում ենք, որ գործողությունն իրականացվել է Գազայի առողջապահության նախարարության բազմաթիվ նախազգուշացումներից հետո՝ կապված հիվանդանոցի ներսում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետ: Զորքերը կատարել են իրենց առաջադրանքները՝ նվազագույնի հասցնելով վնասը չներգրավված քաղաքացիական անձանց և առավելագույնի հասցնելով հիվանդանոցի աշխատանքը շարունակելու կարողությունը», հայտնել են մամուլի ծառայությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

21:17 22.05.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բուֆերային գոտի են ստեղծում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով

Որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ խնդիրը լուծվում է Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ «Որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը հիմա զբաղվում են այդ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 22.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10,11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կոնվերսբանկ» և «ԱրմսվիսԲանկ» ընկերություններ, «Էրեբունի» հյուրանոց, «Սենյոր» ՍՊԸ, Քաջազունու փ. 5, 7, 8 շենքեր և հարակից […] ...

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

20:59 22.05.2025

Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում

Հայտնի է դարձել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 40-րդ ռակետը մայիսի 25-ին կմրցի Աշխարհի 83-րդ ռակետ ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ: ...

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

20:48 22.05.2025

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի արդարադատության նախարարության ղեկավար Փեմ Բոնդան։ «Նա կալանքի տակ է, իշխանությունները կարծում են, որ նա գործել է միայնակ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Բոնդին ընդգծել է, որ կասկածյալը կդատվի «օրենքի […] ...

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

20:36 22.05.2025

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP