Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը

21:32 03.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ Ամանորի գիշերը տեղի ունեցավ ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 14 մարդ։

Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես երևում է փաստաթղթից, հեռացող վարչակազմի ղեկավարը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մտադիր են հանդիպել ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Հինգշաբթի օրը Բայդենն ասել էր, որ կփորձի այցելել Նոր Օռլեան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

13:21 08.08.2025

Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել Վրաստանին

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

13:09 08.08.2025

Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

13:00 08.08.2025

«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

12:54 08.08.2025

ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

12:48 08.08.2025

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան, 13-ին գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին, 10-13-ին գիշերը և […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:35 08.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP