13:30 08.08.2025
Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին չեմպիոնին:
15:35 08.08.2025
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու զինամթերքՀամայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 1-02 և հայտնել, որ Ավան վարչական շրջանի չգործող ջերմատան մուտքի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, հակատանկային նռնակ՝ պայթուցիչով, ինգնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 100 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր […] ...
15:28 08.08.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հետՕգոստոսի 6-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, ինչպես նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև առկա համագործակցության ընդլայնմանը։ ...
15:15 08.08.2025
Գերմանացի 3 մրցավար կավարտի կարիերանԲունդեսլիգայի մրցավարներ Դենիզ Այտեկինը, Տոբիաս Վելցն ու Ֆրանկ Վիլենբորգը 2025/26 մրցաշրջանից հետո կավարտեն կարիերան, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 47-ամյա Այտեկինն ու 48-ամյա Վելցը Բունդեսլիգայի ամենաերկարակյաց մրցավարներից են: Նրանք իրենց առաջին խաղերը բարձրագույն դիվիզիոնում սպասարկել են համապատասխանաբար 2008 և 2010 թվականներին: Իսկ Վիլենբորգը մրցավարական կարիերան կավարտի 10 տարի Բունդեսլիգայի հանդիպումներ սպասարկելուց հետո: Դենիզ Այտեկինը Բունդեսլիգայի […] ...
15:07 08.08.2025
Մեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող հատվածի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Գեղարքունիքի մարզով անցնող Տ-4-63, /Հ-7/-Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.1կմ է։ Այժմ շինհրապարակում կատարվում են հողային, մայթերի կառուցման, վաքերի տեղադրման աշխատանքներ։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
14:55 08.08.2025
Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա, երբ նա խոսել է Գազայում սովի մասին․ NBCՎերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, երկու ամերիկացի նախկին պաշտոնյաների և ևս մեկ արևմտյան պաշտոնյայի։ Հուլիսի վերջին Թրամփը կասկածի տակ դրեց Նեթանյահուի այն […] ...