18:25 12.01.2025
Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ Յոլի փաստաբանները, ըստ էության, առաջարկում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննությունների գրասենյակը հետաձգի պետության ղեկավարի ձերբակալման օրդերի կիրառումը մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի իմպիչմենտի մասին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Փաստաբանները կիրակի այցելել են բաժին, որտեղ փաստաթղթեր են հանձնել շահերի պաշտպան նշանակվելու համար և հանդիպել քննիչների հետ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ փաստաբաններն ասել են, որ կոռեկտ չեն համարում նախագահին կալանավորելը, քանի դեռ Սահմանադրական դատարանում դատավարությունը շարունակվում է։
Փաստաբանները նաեւ կարծում են, որ պետության ղեկավարի ձերբակալությունը կվնասի երկրի ազգային հեղինակությանը եւ կարող է թուլացնել պետական կառավարումը։
10:30 20.05.2025
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...
10:22 20.05.2025
Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներումՆորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...
10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...
09:55 20.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմինՖուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...
09:50 20.05.2025
Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքովԵրեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...