14:06 10.04.2018
«Ինձ համար Ռուսաստանը, նախ և առաջ, եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն: Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների և, մասնավորապես, ինձ համար եղել և մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարևոր դեր են խաղացել աշխարհայացքի ձևավորման գործում:
Ի միջի այլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես իմ կրթության և իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-1985թթ. եղել եմ միակ խորհրդային գիտնականը, որը դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակցի՝ Ռուսաստանի մասին հարցին:
Օգտվելով առիթից՝ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել է մեծ հաջողություններ տնտեսության զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման գործում: Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր խնդիրն է համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը:
14:17 13.08.2025
Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք14:01 13.08.2025
Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...
13:46 13.08.2025
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկըՍպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...
13:40 13.08.2025
Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
13:34 13.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...
13:22 13.08.2025
Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերըՀայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»: ...
13:12 13.08.2025
Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...