21:00 02.06.2025
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։
Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ:
«Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության կողմնակից է, որ մենք հետաքրքրված ենք հրադադարով և խաղաղ բանակցություններով, ուստի շնորհակալություն հայտնեցի Սերգեյ Լավրովին այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների շարունակությունը նախաձեռնելու համար։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան այն բանի համար, որ այս խաղաղ բանակցությունները տեղի ունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ հանգստյան օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո շատերը՝ դրսից և ներսից, փորձեցին համոզել Ռուսաստանի կառավարությանը և Ռուսաստանի ղեկավարությանը չանցկացնել այսօրվա բանակցությունները Ստամբուլում», – ասել է Սիյարտոն:
12:50 04.06.2025
Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումըՊաղեստինի կառավարությունը կոչ է արել միջազգային միջամտության՝ կանխելու համար Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովը որպես զենք օգտագործելը։ «Միջազգային միջամտությունը անհապաղ անհրաժեշտ է՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովի կիրառումը որպես զենք դադարեցնելու համար», -WAFA լրատվական գործակալությունը մեջբերում է պաղեստինյան կաբինետի հայտարարությունը։ Կաբինետը նաև կոչ է արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի […] ...
12:45 04.06.2025
ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ «Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ […] ...
12:40 04.06.2025
Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. APԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բաց կթողնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստը՝ դրա ստեղծումից ի վեր առաջին անգամ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկա չի լինի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հանդիպմանը։ Հեգսեթի մասնակցությունը տեսակապի միջոցով նույնպես նախատեսված չէ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա Վաշինգտոնի կողմից […] ...
12:30 04.06.2025
Հութիները պնդում են, որ կանխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վայրէջքը Բեն Գուրիոնի օդանավակայանումԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից հասցված հրթիռային հարվածի պատճառով, հայտնել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք հարձակվել են Լոդի օդանավակայանի վրա (նկատի ունի Բեն Գուրիոնը)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ», – […] ...
12:20 04.06.2025
Լի Ջե Մյունգը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններումԿորեայի Հանրապետության նախագահի թեկնածու «Տոբուրո Դեմոկրատական կուսակցությունից» Լի Ջե Մյունգը հաղթել է ընտրություններում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հավաքելով ձայների 49.4%-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների։ Քվեաթերթիկների մոտ 95%-ի մշակմամբ՝ հարավկորեական լրատվամիջոցներն արդեն հայտարարել են, որ Լի Ջե Մյունգի հաղթանակը երաշխավորված է, քանի որ մնացած քվեաթերթիկների քանակը չի գերազանցել երկու առաջատար թեկնածուների միջև եղած տարբերությունը։ Իշխող […] ...
12:15 04.06.2025
Բացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարվածԲացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 12 դեպք՝ խարդախության, 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու […] ...