18:23 13.04.2018
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել էին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով տեղափոխել, սակայն բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված ՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։
Քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ կեղծված թղթադրամները Է.Հ-ին իրացրել է Ագարակի բնակիչ Հ.Բ-ն, որի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 1700 ԱՄՆ դոլար արժողությամբ կեղծված թղթադրամներ:
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելը, պահելը և իրացնելը»), Հ.Բ-ին առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կեղծված փողերի ծագման աղբյուրը և հանցանքին հնարավոր առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։
08:15 07.05.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...