16:11 18.04.2018
Կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
ԱԱԾ-ից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով odnoklassniki.ru սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետև արտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր և սկսել են նամակագրություն վարել արցախցիների հետ` համոզմունք ձևավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։ Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին, ապա`կանխիկացրել և հափշտակել:
Քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու և տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 և 010-57-94-07 հեռախոսահամարներով:
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...