Նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

Նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով. Արմեն Սարգսյան

17:55 19.04.2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է արել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:

Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:

Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:

Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

14:01 13.08.2025

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

13:46 13.08.2025

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

BACK_TO_TOP