15:37 03.10.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձմանը վերաբերող հարցեր, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքները՝ դրանում կարևորելով կոռուպցիոն բնույթի չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկատվությունը տրամադրելու, հնարավոր հանցագործությունները բացահայտելու հարցում օժանդակելու հանրության աննախադեպ պատրաստակամությունը:
Ըստ Արթուր Դավթյանի՝ ապօրինի հարստացման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների ինստիտուտի ներդրման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են ինստիտուցիոնալ կարևորագույն բարեփոխումներ: Սակայն հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար իրավապահ մարմինների հիմնական մարտահրավերներից է դառնում պետությանը պատճառված վնասների լիարժեք բացահայտման, հատկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները բանկային փոխանցումների տարատեսակ սխեմաների գործադրմամբ երկրից հանելու, օֆշորային գոտիներ տեղափոխելու, նախքան ապօրինի հարստացման օրենսդրության ընդունումը պաշտոնատար անձանց ձեռք բերած գույքի և ֆինանսական միջոցների ծագման հանգամանքների բացահայտման և վերադարձման արդյունավետ, որոշ դեպքերում նաև ոչ ստանդարտ մեխանիզմներ գտնելը: Սակայն ըստ Արթուր Դավթյանի՝ սկզբունքային է, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք այդ ճանապարհին թույլ կտան չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները, չխախտել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, իսկ դրանից բխող գործիքակազմի կիրառումը երբևէ իրավաչափության հետ կապված կասկածներ չի հարուցի:
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նշված ուղղություններով գործադրված անցումային արդարադատության եղանակների միջազգային փորձի՝ առավել երկարաժամկետ կտրվածքով արդյունավետության ուսումնասիրությունը:
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» փորձագետները ներկայացրել են առանձին երկրների հաջողված օրինակներ՝ նշելով նաև հնարավոր ռիսկերի մասին: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված առաջնահերթությունների, բարձրացված խնդիրների շրջանակում ցուցաբերել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև տրամադրել համապարփակ տեղեկատվություն անցումային արդարադատության իրականացման միջազգային փորձի վերաբերյալ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...