ԱԱԾ-ն ահաբեկչական խումբ է բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

ԱԱԾ-ն ահաբեկչական խումբ է բացահայտել

13:42 21.04.2018

Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ  հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրել  է ՀՀ ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ: 

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով ՀՀ-ում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով

Այս առիթով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում միաժամանակ իրականացված 19 խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, և նրանց ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ԱԱԾ և ձերբակալվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:15 07.05.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP