21:17 21.04.2018
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին իր ելույթի ժամանակ խոսեց Հանարապետության հրապարակում տեղի ունեցած իր և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև երկխոսության մասին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ 18:30 նա հասավ ՀԱնարապետության հրապարակ, տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել իր հետ խոսել, Փաշինյանն իր հերթին նշել է, որ նա կբանակցի միայն հրապարակում:
Ժամը 7-ին ՀՀ նախագահը Հանարպետության հրապարակում է եղել և մոտ 10 րոպե խոսել է Նիկոլ Փաշինայնի հետ, այդ պահին լրատվականներին ասվել է, որ բարձրախոս չպահել իրենց մոտ և խոսակցությունը չպետք լսվի:
Նիկոլ Փաշինյանը պատմելով իր և Արմեն Սարգսյանի խոսակցության մասին ասաց, որ Արմեն Սարգսյանը խոսակցության սկզբում ասել է, որ մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, իսկ Փաշինայնը պատասխանել է, որ հրապարակում հավաքաված յուրաքանչյու ոք մտահոգված է այդ հարցով ու նույնիսկ գիտեն լուծումը, ներկայացրել են իրենց պահանջը:
Ասյ պատասխանը լսելուց հետո Արմեն Սարգսյանը հարցրել է.
«Հիմա ի՞նչ, դուք ասում եք, որ ընդհանրապես խոսելու, քննարկելու, բանակցելու կարիք չկա»:
Այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Երեկ հանրահավքին ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները: Մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- ասել է Փաշինյանը:
Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ ձևաչափով և որտե՞ղ են պատկերացնում այդ բանակցությունները: Այս հարցին Փաշինայնը պատասխանել է.
«Քանի որ դուք ըստ էության այս քաղաքական կոնֆլիկտի մաս չեք կազմում, ապա ես ձեզ վստահ հրավիրեցի Հանարպետության հրապարակ, բայց Սերժ ՍԱրգսյանի պարագայում ես նրան չեմ կարող հրապաարկ հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ այստեղ նրա ներկայության պայմաններում կկարողանանք իրավիճակը կառավարել: Բնականաբար նման բանակցությւոն Սերժ Սարգսյանի հետ չի կարող տեղի ունենալ նաև կառավարական որևէ շենքում, քանի որ նման հանգամանքերում ու իրավիճակում ես չեմ գնա և չեմ բանակցի:Եվ ասացի, որ բանակցությունները հանարավոր կդառնա որևէ երրորդ, չեզոք վայրում, օրինակ Մարիոթ հյուրանոցում: Եվ ես շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցության միակ թեման լինելու է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունը անցնցում ձևով փոխանցելու օրակարգը: Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Այսքանից հետո Նիկոլ Փաշինայնը դիմեց ժողովրդին նրանցից վերանշյալ օրակարգով բանակցությունների գնալու լիազորություններ տալու համար.
«Լիազորեք մասնակցել այդպիսի բանակցությունների…»,- ասաց Նիկոլ Փաշինայնը հրապարակում հավաքված մարդկանց:
Այս դիմումին ի պատասխան ստացավ ԺՈղովրդի բարձր դրական վանկարկումները:
14:17 13.08.2025
Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
14:01 13.08.2025
Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...
13:46 13.08.2025
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկըՍպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...
13:40 13.08.2025
Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...
13:34 13.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...
13:22 13.08.2025
Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերըՀայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»: ...