12:58 23.04.2018
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: ԱԱԾ տնօրենի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։
Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։
Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված և հետևողական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը և պետականության, համախմբվածության և Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափարների կարևորումը։
Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։
Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հանրապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։
Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց, այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար»:
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...