15:57 06.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով ջրեր եմ ուղարկել․․․»:
Ներկայացնենք Իվետա Տոնոյանի գրառումն ամբողջությամբ.
«Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է հեղափոխությանը կայացման գործում ունեցած համակողմանի ու բազմակողմանի աջակցության մասին և խոսքն այստեղ չի վերաբերվել միայն մեքենաներով ցուցարարներին ջուր ուղարկելու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որոշ մարդկանց և քաղաքական ուժերի՝ կոնտեքստից կտրելով հարցազրույցի որոշ կետերին անդրադառնալու և դրանք ոչ այնքան շահեկան լույսի ներքո ներկայացնելու անհաղթահարելի ցանկությունը, սակայն պետք է հիասթափեցնեմ վերջիններիս:
Նախ այն, որ ՔՊ խոսնակի անտեղյակությունը, որ իբր թե չգիտի այնպիսի մարդկանց, ովքեր խմել են այդ ջրից՝ նրան դեռևս իրավունք չի տալիս կասկածներ հայտնել տեղի ունեցած ակնհայտ փաստերի մասին:
Օրեր շարունակ ջրով լի մեքենաները կանգնած են եղել և՛ հրապարակում, և՛ տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսել ու օգտվել են դրանից: Այս դեպքում ավելի հասկանալի կլիներ արված լավության դիմաց շնորհակալ լինելու զգացողությունը, այլ ոչ թե ուրանալու և սեփական տեսադաշտից դուրս ուրիշ որևէ բան չնկատելու և չարժևորելու մոլուցքը»,- գրել է նա:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...