19:50 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է տնակ, հայտնում են ԱԻՆ ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեը բռնկվել է Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:03-ին: Ամբողջությամբ այրվել է չշահագործվող տնակ (մոտ 30 քմ):
18:40 07.05.2025
Մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»,- ասվում է հաղորդագրությունում: ...
18:33 07.05.2025
Պետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմացՊետությունը շարունակում է փոխհատուցում տրամադրել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց։ Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: ...
18:25 07.05.2025
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերըՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնել է Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի […] ...
18:18 07.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետՄայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...
18:12 07.05.2025
Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունըԱժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...
18:06 07.05.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո ԷսպինոսինԵրևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...