16:42 09.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվելու կապակցությամբ` բարձր է գնահատել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հայաստանի և Լիտվայի խորհրդարանականների միջև սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ խորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի ղեկավարությանը փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել հայ-լիտվական հարաբերությունների վրա: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանի վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ մեր երկիրը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ճանապարհով:
«Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինձ համար կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում: Հուսով եմ, որ այս պահին ընթացող բանակցությունները կավարտվեն հօգուտ մեր երկրի ու ժողովրդի՝ առանց ցնցումների և չեն նվազեցնի մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում»,-ասել է Արա Բաբլոյանը:
Լինաս Լինկևիչուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը: Նա կարևորել է երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Նախարարը մի շարք ոլորտներում փոփոխություններ իրականացնելու հարցում իրենց երկրի ունեցած փորձը փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: Լինաս Լինկևիչուսն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, չօգտագործված մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Արա Բաբլոյանը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` լինելով առաջին հերթին մարդու իրավունքների խնդիր` հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
11:30 12.05.2025
Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել էԲացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ […] ...
11:07 12.05.2025
Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդությունՔաշմիրի հակամարտության կարգավորումը Հնդկաստանի և Պակիստանի միջև երկկողմանի հարց է և չի պահանջում երրորդ երկրների միջնորդություն։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում Հնդկաստանի գերագույն կոմիսար (ավագ դիվանագետ) Շիլպակ Ամբուլեն։ «Մեզ համար Քաշմիրը երկկողմանի հարց է, այլ ոչ թե միջազգային։ Մեզ համար «միջնորդություն» բառը տեղին չէ Քաշմիրի հարցը լուծելու համար», – ասել է նա Bloomberg TV-ին։ Ամբուլեն […] ...
10:50 12.05.2025
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:43 12.05.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպքՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...
10:35 12.05.2025
Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...