18:54 09.10.2018
Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար պետք է վճարել, ապա անցավ մեթոդներին։
Դրանց վերաբերյալ Թորոսյանը հիշեցրեց, որ վճարողը կարող են լինել անհատը, պետությունը, ապահովագրական ընկերությունը և այլն։
«Առողջապահության խնդիրը, մեր խնդիրը, իմ խնդիրը և կառավարության խնդիրն է անել այնպես, որ այդ վճարման պրոցեսը հիմնականում չլինի հենց այդ պահին և պացիենտի գրպանից, այսինքն՝ պացիենտը նախապես վճարած լինի ծառայությունների համար կամ հետո վճարի ծառայությունների համար կամ պացիենտի համար փոխհատուցվի արդեն իսկ պացիենտի և իր նման պացիենտների վճարած հարկերից, օրինակ՝ պետական բյուջեի հաշվին»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը բացատրեց, որ կան ծառայություններ, որոնց համար պետությունը ամբողջությամբ վճարում է, և բերեց օրինակ՝ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները՝ գյուղական և քաղաքային։ Դրանց համար, ըստ Թորոսյանի, պետությունը վճարում է ամբողջությամբ։ Թե ինչու է պետությունը որոշել հենց այդ ծառայությունների համար ինքնուրույն վճարել, նախարարը բացատրեց, որ դա կարևոր է հիվանդությունների կանխարգելման համար, մանկական հիվանդությունների ու ծննդօգնության համար։
«Ուրիշ հարց է, որ այդ ծառայությունների համար փոխհատուցումը դեռ այն բավարար մակարդակի վրա չէ, որ ծառայությունները լինեն շատ բարձր որակի»,- նշեց նախարարն ու բացատրեց, որ իրենց խնդիրն է տարեցտարի բարձրացնել այդ ծառայությունների վրա ծախսվող գումարի չափը։ Սա, ըստ Թորոսյանի, պարտադիր բերելու է ծառայությունների որակի բարձրացման։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/487965098373356/
19:39 02.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերաններիԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։ Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու […] ...
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...