19:50 09.10.2018
Հայաստանում պետությունը չի կարող միջամտել մասնավոր ընկերությունների առաջարկած առողջապահական ծառայությունների գների որոշմանը, գները որոշվում են մրցակցությամբ։ Առողջապահության ծախսերի բարձր գների վերաբերյալ բողոքներին ի պատասխան այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե, օրինակ, պարզվի, որ X վիրահատությունը, օրինակ, 500 հազար դրամով շատ թանկ է, և ոչ մեկ չի կարողանում այդ վիրահատությունը իրեն թույլ տալ (նաև հաշվի առնելով ինքնարժեքը, որովհետև այնտեղ նյութեր են ծախսվում, աշխատաժամանակ և այլն), ապա շուկան ինքը այդ վիրահատության գինը կիջեցնի։ Կիջեցնի, կդարձնի, օրինակ, 300 հազար դրամ, որը մարդիկ կկարողանան իրենց թույլ տալ»,- ասաց Թորոսյանը։
Պետությունը, ըստ նախարարի, կարող է վերահսկել միայն այն գները, որոնք ինքն է պատվիրում պոլիկլինիկաներին։ Թորոսյանը նորից հիշեցրեց, որ առողջապահական ծախսերի մեջ ինքնարժեքն է հիմնական գործոնը, և բժշկական կենտրոնների շահույթները շատ ցածր են։
«Ես հասկանում եմ, իհարկե, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատ լինելով՝ շատ մարդկանց համար այդ ծառայություններն անհասանելի են, բայց ուզում եմ, որ տարանջատենք։ Այսինքն՝ ծառայության գինը ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ… Այդ ծառայությունների գները ձևավորվում են ինքնարժեքով»,- նշեց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանում շատ ծառայություններ ավելի էժան են, քան համաշխարհային շուկայում, ու պատասխանեց այն կանխատեսելի մեկնաբանություններին, որ աշխարհում նաև աշխատավարձերն են բարձր։ Նախարարը ասաց, որ դրա համար երկիրը պետք է զարգանա, աշխատավարձերն էլ բարձրանան, ու ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդրվեն։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/487965098373356/
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում ենԲրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...
13:10 27.06.2025
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասինՌուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...
13:00 27.06.2025
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...
12:53 27.06.2025
Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...
12:45 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...
12:37 27.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 10.00-ից 12.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...