21:12 09.10.2018
«Իմ քայլը» հիմնադրամը, որ բացվել է ՀՀ վարչապետի տիկնոջ ջանքերով, արդեն ունի գործադիր տնօրեն, որի անունը չի բացահայտվում, քանի որ ապագա տնօրենը դեռ աշխատում է այլ տեղ, և նրա պայմանագիրը մոտ օրերս կավարտվի։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Անպայման շուտով կհայտարարենք և կսկսենք իրագործել այն քայլերը, որոնք ժամանակավորապես առկախել ենք: Հիմնադրամի գործադիր տնօրենին ընտրել ենք մեծ դժվարությամբ՝ մի քանի ընտրական փուլ անցնելով»,– նշել է Հակոբյանը։
Նա հիշեցրել է, որ հիմնադրամը գործունեություն է ծավալելու մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում։
12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերին12:58 12.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 13-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ […] ...
12:49 12.05.2025
Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված պահեստատուփը. պարեկների բացահայտումըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին: Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա […] ...
12:38 12.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԵրկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Մայիսի 12-ին 4079 արևային բծերի խմբում (N08W89) գրանցվեց M1.9 ուժգնությամբ 11 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հասել է R1-ի (թույլ), իսկ Երկրի […] ...
12:28 12.05.2025
Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:21 12.05.2025
Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա […] ...
12:15 12.05.2025
29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՄայիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել է տներից մեկի դարպասին։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 29-ամյա Միտուշ Հ․-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...