15:12 10.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պահպանմանը, նշված ոլորտում առկա այլ խնդիրների:
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, ովքեր հաճախ չեն կարող բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը:
Ցավոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում: Նրանք հաճախ հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ, դառնում են խարանման օբյեկտ:
Պետք է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց այնպես, որ նրանք հասնեն իրենց սեփական ձգտումներին ու նպատակներին: Անհրաժեշտ է նպաստել նրանց՝ իբրև հավասարի հետ աշխատանքին ու նրանց վերականգնմանը, կանխել նրանց սոցիալական մեկուսացումը և խարանումը:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բողոքների քննարկումը և հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկումը վեր են հանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համայնքահեն ծառայությունների բացակայությունը, ոչ պատշաճ կառավարումը, վերահսկողությունը, օրենսդրական թերությունները և այլն: Հոգեբուժական օգնության ոլորտում բացակայում է իրավասու մարմինների համակարգված աշխատանքը՝ դրանցից յուրաքանչյուրի գործառույթների տարանջատման, պատշաճ վերահսկողության և առանձին հարցերում փոխպայմանավորված աշխատանքի պատշաճ իրականացման տեսանկյունից:
Ցավոք, գնահատված չէ հոգեկան առողջության պահպանման ոլորտի մասնագետների աշխատանքը: Հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակն անմիջականորեն ազդում է մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:
Հետևաբար, հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը»,- նշել է նա:
16:25 12.05.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, հավատարիմ լինելով բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանցում արդյունավետ արձագանքման իր առաքելությանը, մարտ և ապրիլ ամիսներին շարունակել է իր պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ գործողությունները՝ կազմակերպելով և անցկացնելով մի շարք օբյեկտային, շտաբային և հատուկ տակտիկական վարժանքներ և սեմինար պարապմունքներ։ Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
16:20 12.05.2025
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքներըԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից: 2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է […] ...
16:16 12.05.2025
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամԿառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 60 կողմ ձայնով էլ Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: ...
16:11 12.05.2025
Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերելԱրարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ: Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված: Կազմված փաստաթղթերը […] ...
16:00 12.05.2025
Լեգենդար Դավիդ Տրեզեգեն կայցելի ՀայաստանԱշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի թուրինյան ակումբի` հայաստանյան ակադեմիայի պրեզենտացիային: Հանրահայտ ֆրանսիացին այժմ ՖԻՖԱ-ի դեսպան է: ...
15:55 12.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 5-11-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (11.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.327 մլն.մ³, իսկ 2025 […] ...