16:25 12.05.2025
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, հավատարիմ լինելով բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանցում արդյունավետ արձագանքման իր առաքելությանը, մարտ և ապրիլ ամիսներին շարունակել է իր պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ գործողությունները՝ կազմակերպելով և անցկացնելով մի շարք օբյեկտային, շտաբային և հատուկ տակտիկական վարժանքներ և սեմինար պարապմունքներ։
Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված ծառայողների և շահագրգիռ կազմակերպությունների աշխատակիցների արտակարգ իրավիճակներում գործելու և՛ տեսական, և՛ գործնական կարողությունները կատարելագործելուն, բնակչությանը պաշտպանելուն և պատշաճ արձագանք ապահովելուն, մասնավորապես՝ «Գործողությունների կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «Անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմաներով օբյեկտային վարժանքներ են կազմակերպվել և անց կացվել համապատասխանաբար «Արշակունյաց» առողջության կենտրոն և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինչպես բնակչության, այնպես էլ անձնակազմի անվտանգության ապահովմանը։
«Անձնակազմի պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է իրականացվել նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ նպատակ ունենալով զարգացնել գործադիր մարմինների պատրաստակամությունն արտակարգ իրավիճակներում համակարգված գործելու ուղղությամբ։
«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել մայրաքաղաքի «Դոմուս» խանութ սրահում, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում, ինչպես նաև մի շարք կրթական հաստատություններում։ Վարժանքները հնարավորություն են տվել կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական ունակությունները, ուժերի և միջոցների կառավարման կարողությունները, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստվածության մակարդակը։
Միաժամանակ մի շարք դպրոցներում և մանկապարտեզներում հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով, ինչպես նաև «Հրդեհաշիջումը հյուրանոցային համալիրներում, հրդեհաշիջման սկզբնական միջոցները և դրանց կիրառման ձևերը» թեմայով սեմինար պարապմունք՝ «Անի պլազա հոթել» փակ բաժնետիրական ընկերությունում։
Վերջինիս նպատակն էր բարձրացնել հյուրանոցային կառույցներում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման մակարդակը և կատարելագործել ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ այցելուների և սպասարկող անձնակազմի գործնական ունակությունները։
Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ շուրջ 7200 մարդ, ինչը վկայում է հասարակության և կառույցների բարձր ներգրավվածության ու պատրաստակամության մասին՝ արտակարգ իրավիճակներին համապարփակ և արդյունավետ արձագանքելու ուղղությամբ։
Փրկարար ծառայությունը շարունակում է կարևորել բնակչության պաշտպանությունը և արտակարգ իրավիճակներում գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումը՝ նմանօրինակ միջոցառումները համարելով ոչ միայն պարբերական, այլև շարունակական բնույթ կրող և ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքային գործընթաց:
20:55 12.05.2025
Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի Վաշինգտոնի և Էր-Ռիադի ջանքերի հարցը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, ինչպես նաև կքննարկի Գազայի հատվածում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային ներկայացուցիչ Սամուել Վերբերգը։ «Միացյալ Նահանգները թագավորությունը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում […] ...
20:50 12.05.2025
Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էրՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել: Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել երկրաշարժից […] ...
20:42 12.05.2025
Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ ՄոդիՀնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...
20:35 12.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...
20:17 12.05.2025
Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ ՊեսկովՀրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...
20:09 12.05.2025
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...