Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+17.09 oC

Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը

15:05 11.10.2018

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը, եթե երկրում շարունակեն իշխել ռուսամետ տրամադրությունները: Կիկաբիձեի խոսքերով՝ Վրաստանը դեռ գտնվում է Ռուսաստանի հանդեպ «ռազմական ռեժիմում», սակայն վրացիների զգալի մասի մոտ գերիշխում են ռուսամետ տրամադրությունները, ինչը, դերասանի կարծիքով, ազգի դավաճանության նման մի բան է:

«Եթե Վրաստանում այսպես շարունակվի, շատերը կհեռանան: Ես էլ կհեռանամ: Այսպիսի Վրաստանում ես ապրել չեմ ուզում: Եթե Վրաստանը ցանկանար լինել Ռուսաստանի հետ, ապա դա վաղուց արդեն տեղի ունեցած կլիներ: Պետք է կամ ազատ ու անկախ լինել, կամ ճորտ»,- նշել է Կիկաբիձեն:

Վերջերս դերասանը խոստովանել էր, որ ատում է Խորհրդային միության բոլոր խորհրդանիշները, նաև պատմել էր, որ ժամանակին ԽՍՀՄ փլուզման առիթով մեծ խնջույք էր կազմակերպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:19 19.04.2024

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան

20:40 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված․ Արման Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, […] ...

Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

20:11 19.04.2024

Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից։ «Հայկազ Արմիկի Նասիբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։ ...

Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին

20:01 19.04.2024

Կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն․ Միրզոյանի հարցազրույցը` «Arab News» պարբերականին

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳՆ-ն […] ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

16:54 19.04.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է պաղեստինյան պետության ստեղծմանը

Միացյալ Նահանգները և G7-ի մյուս երկրները պաշտպանում են պաղեստինյան պետությունը ի վերջո ճանաչելու գաղափարը, սակայն նման քայլի ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ ««Մեծ յոթնյակի» այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս միասնություն այս հարցում: Այն ասում է, որ կգա ճիշտ ժամանակը, երբ հնարավոր կդառնա […] ...

Իսպանիան կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայի տանող քայլերից

16:36 19.04.2024

Իսպանիան կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայի տանող քայլերից

Իսպանիայի կառավարությունը կոչ է անում խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Պահի ծանրությունը պահանջում է պատասխանատվություն և զսպվածություն բոլոր կողմերից։ Մենք պետք է խուսափենք ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման», – գրել է նա X-ում։ Սանչեսը նաև դեմ […] ...

BACK_TO_TOP