20 տարի է՝ ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Երևանից են հսկում ՀՀ օդային տարածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

20 տարի է՝ ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Երևանից են հսկում ՀՀ օդային տարածքը

18:43 13.10.2018

Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, ռուսական ավիաբազան տեղակայվել է 1998 թվականին, ինչի առիթով էլ այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռուսական հանրահայտ «Ստրիժի» խմբի օդաչուները Հայաստան էին ժամանել՝ այստեղ տեղակայված ռուսական ինքնաթիռներով բարդ հնարքներ կատարելու։

Ավիաբազայի հրամանատարը բացատրեց, որ այստեղ իրենց ծառայությունը կատարում են հենց այն ինքնաթիռներով, որոնք ստացել են 1998 թվականին, և դրանք, ինչպես ցույց տվեց ավիացիոն շոուն, չեն հնացել ու լրիվ մարտունակ են։

«Հյուրերի մեջ են մեր կանայք, մեր երեխաները, որոնց հետաքրքիր է՝ իրենց հայրերն ինչով են այստեղ զբաղված առավոտից երեկո։ Հավատացեք՝ այստեղ միայն տոներ չեն, այստեղ նաև մարտական պատրաստության խիստ օրեր են լինում, նորոգման ու սպասարկման աշխատանքներ», – հավաքվածներին ուղղված իր խոսքում ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։

Նա բացատրեց, որ օդանավակայանի տարածքը կիսում են Հայաստանի գործընկերների հետ, ու որպեսզի միմյանց չխանգարեն՝ տարբեր ժամերի են կատարում թռիչքները։

Այսօր, հիշեցնենք, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բաց դռների օր էր: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների ցուցադրական թռիչքներն էին, որոնք նվիրված էին ավիաբազային ու  Երևանի 2800-ամյակին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

BACK_TO_TOP