20:36 23.10.2018
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը:
Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։
Մարզի դատախազության դատախազների հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի թվով 6 հանրակրթական հաստատությունների տնօրենները, իրենց ծառայողական պարտականություններն ի չարն օգտագործելով, առերևույթ կատարել են նույնանման չարաշահումներ:
Առանձին դեպքերում, որոշ աշակերտների՝ ՀՀ-ից բացակայության պատճառով առանձին ամիսների դպրոց չհաճախելու պայմաններում, ուսուցիչները տնօրենների հրահանգներով ոչ միայն չեն արձանագրել նրանց բացակայությունները, այլև ուսումնական գործընթացին այդ աշակերտների մասնակցելու պատրանք ստեղծելու դիտավորությամբ և շահադիտական նկատառումներով դասամատյաններում ենթադրաբար ձևական գնահատականներ են նշանակել, կամ նաև առերևույթ օժանդակել են աշակերտների՝ ավելի բարձր դասարան տեղափոխվելու հարցը լուծելու նպատակով տնօրենների կողմից պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տվյալների ներառմանը:
Որոշ դեպքերում տնօրենների կողմից դպրոցներում ուսուցչի կամ այլ աշխատակցի հաստիքներին ձևականորեն նշանակվել են անձինք, երբեմն՝ անմիջական հարազատներ, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել իրենց պարտականությունները: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անունով այդ ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար, երբեմն նաև առերևույթ պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձեր են դուրս գրվել, որոնք կամ յուրացվել են, կամ առձեռն փոխանցվել այդ աշխատանքները փաստացի կատարած այլ անձանց:
Արձանագրվել են նաև դպրոցի տնօրենի կողմից դպրոցը չփակվելու և ևս մեկ ուսումնական տարի գործունեությունը շարունակելու համար պաշտոնատար անձին կաշառք տալու շինծու պատրվակով դպրոցի մի քանի աշխատակիցներից առերևույթ գումարներ պահանջելու, ստանալու և խարդախությամբ հափշտակելու, քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող ուսուցչուհու կողմից երեխաների վերաքննությունը գնահատելու համար առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր:
Քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ առերևույթ կոռուպցիոն նմանատիպ հանցագործություններ կատարելու համար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելուն դրդելու հատկանիշներով Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նշված հանրակրթական հաստատությունների տնօրեններին, երկու գործով նաև դպրոցի մի խումբ ուսուցիչներին առաջադրվել են մեղադրանքներ:
Չնայած այն հանգամանքին, որ երկու ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ գործուն զղջալու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ ակնհայտ են ինչպես պետական ապարատի կոնկրետ օղակի բնականոն գործունեության, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարելու իրողությունները:
Ուսուցչի կոչման հետ անհամատեղելի նման գործողությունների արդյունքում, բացի երեխաների մոտ բարոյական արժեհամակարգի խեղաթյուրումից, նաև խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքը, ոտնահարվում ուսումնական հաստատությունների, դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարության սկզբունքը:
Բացի այդ, չնայած առանձին դեպքերում արձանագրված չարաշահումները կրել են ակնհայտ և շարունակական բնույթ. սակայն դրանք դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ մարզպետարանի վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց տեսադաշտից: Նման անգործությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել և հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:
Ելնելով այս մտահոգություններից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ նշված փաստերը մարզի ուսհաստատությունների, դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց հետ քննարկման առարկա դարձնելու, նմանատիպ երևույթների պատճառները պարզելու և վերացնելու, իրենց պարտականություններում թերացած անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, ավելի էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
17:22 19.08.2025
Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...
17:17 19.08.2025
Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստըԱյսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...
17:14 19.08.2025
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգՄինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...