16:30 10.05.2018
Վրաստանում բացվել է ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող ATC (Aero-Structure Technologies Cyclone) գործարան, որը առաջինն է Անդրկովկասում:
Գործարանի բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, պետական այրեր, դիվանագիտական կորպուսի և գործարար շրջանակների, ինչպես նաև Իսրայելի կառավարության անդամներ:
Բացման պաշտոնական արարողության շրջանակում Վրաստանի վարչապետը գործի է գցել արտադրության գլխավոր սարքը:
«Երկրում սկսում է գործել բարձր տեխնոլոգիական, միջազգային չափանիշներին համապատասխան ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող գործարան, որը վրացական արտադրությամբ բավարարելու է աշխարհի ավիաարդյունաբերության առաջատար ընկերությունների պահանջարկը, կնպաստի նաև Վրաստանի տնտեսության զարգացմանը»,- հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն:
Վրաստանի Գործընկերային հիմնադրամի և իսրայելական Elbit Cyclone ընկերության համատեղ գործարանը առաջին արտադրանքը թողարկելու է 2019 թվականի սկզբին արտոնագիր ստանալուց հետո:
Վրաստանում արտադրված արտադրանքի սպառողները լինելու են «Բոինգը», «Էյրբասը»: Գործարանում արտադրված դետալների 100 տոկոսը կարտահանվի արտերկիր:
Համատեղ նախագծի ներդրումային արժեքը 93 մլն դոլար է:
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
13:58 07.08.2025
Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպություններըԿառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […] ...
13:50 07.08.2025
Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումըԿառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...
13:43 07.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
13:35 07.08.2025
Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...