Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի խիստ արձագանքել Իսրայելի գործողություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+23.09 oC

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի խիստ արձագանքել Իսրայելի գործողություններին

13:09 19.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ավելի խիստ արձագանքել պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողություններին: Այս մասին հայտնել է թուրքական պետական Anadolu գործակալությունը:

Երեկ՝ մայիսի 18-ին, Ստամբուլում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովը: Էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է խաղաղապահ ուժեր ուղարկել պաղեստինցիներին պաշտպանելու համար:

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպությունը համաժողովի արդյունքում հռչակագիր է ընդունել, որով կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի օրինակին հետևելով՝ իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու օրը, Գազայի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների հետևանքով 62 պաղեստինցի էր զոհվել, ավելի քան 2800 հոգի վիրավորվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

Վրաստանի խորհրդարանի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել

19:31 01.05.2024

Վրաստանի խորհրդարանի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել

Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 1-ին, շարունակում է «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցումը, որից հետո, հավանաբար՝ կսկսվի քվեարկությունը: Այս պահի դրությամբ խորհրդարանի և կառավարության շենքի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացված, հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն: Խորհրդարանի ետնամասում այսօր՝ մայիսի 1-ի ժամը 17:00-ից մեկնարկել է բողոքի հերթական ցույցը՝ ընդդեմ «գործակալների օրենքի»։ Երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի […] ...

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

19:22 01.05.2024

Որևէ մեկը մեզ չի կարող արգելել, որ կարողանանք ավելի պաշտպանունակ դառնալ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Շանթ ՀԸ-ին և Արմենպրեսին տված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացին ու Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

17:56 01.05.2024

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը: Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի […] ...

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

14:12 01.05.2024

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ

Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդում է NTV-ն։ Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման են ենթարկվել մի քանի տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորել է ցուցարարներին չխախտել […] ...

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

BACK_TO_TOP