Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին

18:59 05.11.2018

«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն այն կարծիքին է, որ չի կարելի «ափալ-թափալ գնալ ընտրությունների»: Ըստ պատգամավորի՝ նույն կարծիքին է նաև Վենետիկի հանձնաժողովը:

«Դու կա՛մ պետք է գնաս ափալ-թափալ ընտրությունների կամ Ընտրական օրենսգիրք փոխես: Եթե դու ափալ-թափալ ԸՕ-ն փոխում ես, ապա պարտավոր ես քաղաքական ուժերին և հասարակությանը ժամանակ տրամադրել, որպեսզի նրանք հասկանան խաղի կանոնները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը և շեշտեց, որ այս պարագայում հնարավոր չէր կիրառել «և-և»-ի քաղաքականությունը. այստեղ պետք է կիրառվի «կամ-կամ»-ը:

«Ազգային ժողովը դակիչ մարմին չէ: Պարոն Փաշինյանը, երբ ընդդիմությունը էր, շատ դեպքերում քննադատում էր իշխանությանը, որ շատ դեպքերում բերում էր օրենքներ և անցկացնում»,- հավելեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի հետ զրույցի մյուս հատվածին կարող եք հետևել այս հղմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

21:11 11.05.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին: Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն: […] ...

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ

18:19 11.05.2024

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին […] ...

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […] ...

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

15:50 11.05.2024

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ու միությունների անդամների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների  հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […] ...

BACK_TO_TOP