08:52 23.05.2018
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Բրյուսելում Եվրախորհրդարանի խմբակցությունների և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ վերջին տարիներին ֆեյսբուքը չի կարողացել խոչընդոտել վնասարար ազդեցության տարածման դեպքերին: Նա խոստացել է կրկնապատկել անվտանգության համար պատասխանատու աշխատակիցների թիվը՝ այն հասցնելով 20 հազարի:
Ցուկերբերգը նշել է, որ ընկերությունն ուսումնասիրում է այն բոլոր հավելվածները, որոնք առնչվում են օգտատերերի մեծաքանակ տեղեկատվության հետ:
«Ստուգվել են հազարավոր հավելվածներ և դրանցից ավելի քան 200-ի աշխատանքը կասեցվել է», – նշել Ֆեյսբուքի նախագահը:
Ընկերությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան վերահսկել իրենց տվյալները:
«Օրինակ՝ փնտրման նոր մեխանիզմի շնորհիվ դուք կարող եք ջնջել ձեր պատմությունը և քուքիները», – պարզաբանել է Ցուկերբերգը:
Ցուկերբերգը նաև հայտնել է, որ ֆեյսբուքի Al կոչվող տեխնոլոգիան կարողանում է հայտնաբերել «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումների հետ առնչվող բովանդակությունը և արագ հեռացնել այն: Սոցցանցի հիմնադիրը, սակայն, խոստովանել է, որ ընկերությունը շատ դանդաղ է արձագանքել ֆեյսբուքի միջոցով ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությանը:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...