17:10 12.12.2018
Թբիլիսիում բնակվող 7 իրանցիներ քրեական պատասխանատվության են ենթարկվել միջազգային «Հավալա» ապօրինի ցանցի գործածման մեղադրանքով: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դրամական փոխանցումների համակարգ, որը մեծ տարածում ունի մահմեդական երկրներում:
Կալանավորված իրանցիների Թբիլիսիի բնակարանների ու գրասենյակների խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ գումար, «սև հաշվապահություն» և իրանական արտադրության բանկային տերմինալներ:
Կալանավորները զբաղվում էին ապօրինի արտադրական գործունեությամբ: Մասնավորապես, շրջանցելով Վրաստանի դրամական համակարգը, առանց գործունեության տեսակը նշելու, առանց լիցենզիայի՝ մեծ գումարներ էին վաստակում և փոխանցում դրանք Իրանի բանկային համակարգ: Մեղադրյալների միայն մեկ ամսվա ապօրինի գործունեությունը նրանց 2 մլն 97 հազար լարի շահույթ է բերել:
Հետաքննությունը շարունակվում է: Գործով անցնող իրանցիներին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:
Դրամական փոխանցումների անօրինական ցանցը կառուցված է վստահության և ոչ թե փաստաթղթերի վրա: Այցելուն՝ դրամ փոխանցող անձը, դիմում է ապօրինի միջնորդին, որը գումարը ստանալուց հետո այն ուղարկում է նշված աշխարհագրական հասցեով: Հաղորդագրության մեջ նշվում է միայն գումարը, վճարողի անունը և կոդը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ աշխարհում կա «Հավալայի» մոտ 5000 բրոքերային կետ: Վերահսկողության բացակայության հետևանքով շատ հաճախ ցանցին վերագրվում են թմրամիջոցների շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ մեղադրանքներ:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...