Իրավաբանականում լույս ընծայվող դասագրքերը ծակ զուգագուլպաներ կամ օգտագործված շրթներկ չեն. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Իրավաբանականում լույս ընծայվող դասագրքերը ծակ զուգագուլպաներ կամ օգտագործված շրթներկ չեն. Գևորգ Պետրոսյան

14:03 16.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 16-ին խորհրդարանում դիմեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` խոսելով բուհերում դասագրքերի պակասի մասին: Նա բերեց իր` իբրև Իրավագիտության ֆակուլտետի ուսանողի օրինակը, նշեց, որ իրենք տարեկան 800 հազար դրամ ուսման վարձ են վճարում, և որոշ առարկաների դեպքում դասագրքեր կան, որոնք հիմք են դասախոսի համար: Դրանք, ըստ Գաբրիելյանի, որպես կանոն լինում են այդ դասախոսի հեղինակածը, արժեքը տատանվում է 5 – 10 հազար դրամի միջակայքում, երբեմն դասագիրք չի էլ լինում:

«Նորմա՞լ եք համարում, որ այդքան մեծ ուսման վարձ վճարելու դեպքում ուսանողներն այդ լրացուցիչ վարձը վճարեն, որ կարողանան դասագիրք ձեռք բերեն: Ասեմ, որ առարկաներ էլ կան, որ ընդհանրապես դասագիրք չունեն»,- նշեց Գաբրիելյանը:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նման սուբյեկտիվիզմ ինքն էլ է նկատել իր ուսանելու տարիներին, խնդիրը կա, ապա ասաց, որ ինքն ավելի շատ հակված է արդի տեխնոլոգիաների ներդրմանը` հաշվի առնել օբյեկտիվ իրողություններն ու խնդիրները, բայց նաև տեսլականում թվայնացման, արդիականացման տարբերակներն ունենալուն:

«Կարծում եմ, որ 21-րդ դարում կրթության այս նոր զարգացումների փուլում դրանք ընդունելի չեն, հիմնականում կիսում եմ կարծիքը, որ անելիքներ կան»,- ասաց նա:

Հայրապետյանն ասաց, որ ինքը ֆինանսական բեռի առավելագույն նվազեցմանը կողմնակից է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանն արձագանքեց Գաբրիելյանի հայտարարությանը.

«Տպավորություն չստեղծվի, որ Իրավաբանական ֆակուլտետում լույս ընծայվող դասագրքերը ծակ զուգագուլպաներ կամ օգտագործված շրթներկ են, որ մենք փաթաթենք ուսումնատենչ ուսանողի վզին, ավելին ասեմ, անգամ դասագիրք չկա իսկապես, որովհետև դա սպառում չունի: Երբեմն մեղադրանք է հնչում, որ պարտադրում են, նման բան գոյություն չունի, կարծում եմ` չեք հակառակվի, թե մեր ֆակուլտետում կա պարտադրանք, իսկ ինչ վերաբերում է նրան, որ կա դասախոս, ով ճշմարիտ պատասխանը չի ընդունում, որովհետև իր դասագրքից չէ, էդ դասախոսին դուք հանգիստ կարող եք գործուղել բոլորովին ուրիշ զբաղմունքով զբաղվելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

19:47 21.05.2025

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

19:40 21.05.2025

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

19:34 21.05.2025

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ 40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ […] ...

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

19:24 21.05.2025

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

19:14 21.05.2025

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

19:09 21.05.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...

BACK_TO_TOP