Ավարտվեցին ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.31 oC

Ավարտվեցին ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները. Լենա Նազարյան

15:27 18.01.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ավարտվել են Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները.

«Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր:

Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեց հարցերի լայն սպեկտր, ու սա նշանակում է, որ պատգամավորները շատ հագեցած օրակարգ ունեն, ու մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք:

Ահա, մոտավորապես այն հարցերը, որոնք հնչեցին, հետևապես օրակարգ բերվեցին:

• Արդարադատության մատչելիություն ու որակ
• Դատարանի անկախություն
• Դատարանների ծանրաբեռնվածություն
• Ծնելիության խթանում
• Գյուղացիների համար կենսաթոշակներ
• Սոցիալական բնակարանաշինություն
• Մատչելի բուժօգնություն
• Մարզիկների համար աշխատանքային ստաժ և առողջապահական ապահովագրություն
• Դեսպանների հաշվետվողականություն
• Երեխաների որդեգրման խնդիրներ
• Ընտանեկան բռնության կանխարգելում
• Քրեակատարողական հիմնարկներ
• Ադրբեջանում գտնվող պատանդներ/ռազմագերիներ
• Արհմիություններ
• Ցմահ դատապարտյալներ
• Համաներմանը վերաբերող հարցեր
• Բուժաշխատողների իրավունքների պաշտպանություն
• Ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցեր
• ԵՄ իրավական ակտերի մոտարկում
• ԵԱՏՄ իրավական ակտերի մոտարկում
• Վիզային ռեժիմի ազատականացում
• Իրավապահ մարմինների խորհրդարանական վերահսկողություն
• Զինվորականների աշխատավարձեր
• Զինվորականներին տրամադրվող արտահագուստ
• Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների խնդիր
• Ռազմարդյունաբերական համալիրի ապագան
• Գաղտնալսման խնդիր
• Զինվորների բժշկական փորձաքննության հանձնաժողովներ
• Սփյուռքի հետ հետագա համագործակցություն
• Կրթության, գիտության և տնտեսության ոլորտների խաչման և ներդաշնակեցման խնդիր
• ԲՈՒՀ-երի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին վերաբերող հարցեր
• Մարզերի և գյուղերի դպրոցներում խնամի-բարեկամ ավանդույթների վերացման անհրաժեշտություն
• Գիտության թերֆինանսավորման խնդիր
• Համալսարանում գրքերի սակավություն
• Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ընտրության իրավունք
• Մեծ հայրենադարձության հարցեր
• Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն
• Մարզերի համաչափ զարգացում
• Իրան-Հայաստան ապրանքաշրջանառություն
• Մարզերում ազատ տնտեսական գոտի
• ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ
• Աշխատանքային միգրացիա
• Համայնքների միավորում
• Մարզպետարանների դերակատարում
• Սահմանամերձ գյուղերի զարգացում
• Հարկային արտոնություններ, վարչարարություն
• Հանքարդյունաբերություն
• Կանաչ էներգետիկա
և այլն, և այլն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին

17:05 20.05.2025

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...

Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:57 20.05.2025

Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...

Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը

16:50 20.05.2025

Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը

UFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվ

16:46 20.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվ

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:40 20.05.2025

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

16:34 20.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...

BACK_TO_TOP