16:12 18.01.2019
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ: Այն վարել է Վազգեն Մանուկյանը։
Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման նպատակով։
Այնուհետև խորհրդի անդամները քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ նախօրեին ծավալուն քննարկում է տեղի ունեցել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Զադոյանը խորհրդին է ներկայացրել նախագծի բովանդակությունը և հանձնաժողովի մշակած առաջարկները։ Ընդգծվել է նախագծին մեծ պատասխանատվությամբ մոտենալու, նախագիծը մանրամասն քննարկելու կարևորությունը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության կողմից խստորեն վերահսկելու և հավասարակշռելու անհրաժեշտությունը։
Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ կապված մի շարք նախարարությունների լուծարման և դրանց գործառույթների վերակազմակերպման հետ։
Խորհրդի անդամները բացթողում են համարել այն, որ մինչ օրս փոփոխությունների նախագիծը ներկայացված չէ հասարակությանը, մինչդեռ հարցի վերաբերյալ կա մեծ արձագանք և հանրային լայն քննարկումների անհրաժեշտություն։ Հանրային խորհուրդը գտել է, որ ՀՀ կառավարության կողմից պետք է լինեն լուրջ հիմնավորումներ ու խորքային վերլուծություններ, ինչը նույնպես չկա։ Տեսակետ է հնչել, որ անցումային այս ժամանակաշրջանում, երբ ձևավորվել է նոր կառավարություն, նոր խորհրդարան, տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, ճիշտ կլինի զերծ մնալ նման կտրուկ փոփոխություններից, որոնք կարող են ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում։ Ընդգծվել է, որ կառուցվածքային նման փոփոխություններ անելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է հստակ խնդիրներ դնի տվյալ ոլորտների առաջ՝ մինչ այդ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով հասարակության դատին։
Այնուամենայնիվ, անկախ դրված խնդիրներից, ՀԽ անդամներն անհասկանալի են համարել, օրինակ, մշակույթի ոլորտի միացումը գիտության և կրթության ոլորտներին կամ Սփյուռքի նախարարության գործառույթները արտաքին գործերի նախարարությանը վերապահելու մտադրությունը։
ՀԽ մի շարք հանձնաժողովներում հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։ Հանձնաժողովների նախագահները խորհրդին են ներկայացրել նաև այդ քննարկումների արդյունքները։
Հանրային խորհուրդը որոշել է հարցի վերաբերյալ առաջիկայում հատուկ նիստ հրավիրել և համակողմանի քննարկում իրականացնել՝ նախապես ձեռք բերելով և ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նախագիծը։
Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին աշխատանքային հանդիպումն ավարտվել է ավելի քան երկու ժամ տևած հետաքրքիր և բուռն քննարկումներից հետո։
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...
17:10 20.05.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […] ...
17:05 20.05.2025
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...
16:57 20.05.2025
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգըUFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...
16:46 20.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...