Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

21:29 23.01.2019

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է  հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ –ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։

«Հոգաբարձունների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է շատ ժամանակ, որը, ցավոք, ես չունեմ»,- նիստում ինքնաբացարկ հայտնելով՝ ասաց գլխավոր ճարտարապետը և միևնույն ժամանակ նշեց, որ կանի ամեն հնարավորը համալսարանի զարգացման համար, ընդծելով․ «Մենք բոլորս այս համալսարանի լոկոմոտիվը պետք է լինենք»։

Հոգաբարձունների խորհրդի նախագահի ընտրությունը հաստատելուց հետո նորընտիրնախագահ Վլադ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․ «Երկու տասնյակ տարվա պատմություն ունի իմ կապը այս համալսարանի հետ։ Այն խարիսխվում է և՛ շինարարության, և՛ երիտասարդ կադրերի հետ համագործակցության վրա»։ Մինչ քվեարկության անցնելը թեկնածուն պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք կարտացոլեին նորընտիր նախագահի տեսլականը համալսարանի զարգացման վերաբերյալ։ Վլադ Ասատրյանը ընդգծեց, որ կանի հնարավորինս իր սիրելի համալսարանի դերի բարձրացման և կապերի ամրապնդման ուղղությամբ։

Նիստում բազմաբովանդակ քննարկումներ ծավալվեցին խորհրդի աշխատանքները ավելի  արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի անդամ Սահրատ Պետրոսյանի և ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի առաջարկով որոշվեց վերանայել խորհրդի աշխատանքների վարման կարգը, մոտեցումները և մի շարք այլ հարցեր։ Ուսանողների վճարունակության և սոցիալական խնդիրների բարձրացման ու լուծման անհրաժեշտություն տեսավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և առաջարկեց ծրագիր մշակել այդ ուղղությամբ։

Հոգաբարձունների խորհրդի նիստում մանրամասն ուսումնասիրվեցին ներկայացված հարցերը և ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի արդյունքում եղան տարբեր առաջարկներ։ Մասնավորապես, որոշվեց հաճախակիացնել խորհրդի անդամների հետ հանդիպումները և քննարկումները։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նիստում ներկայացրեց 2018-ին իրականացված և 2019-ին նախատեսվող կրթական, գիտական, միջազգային, վերանորոգման աշխատանքների հետ կապված ծրագրերը։ Համալսարանի հոգաբարձունների խորհրդի նորացված կազմը և նորընտիր նախագահը հաստատեցին 2019-ի բյուջեի նախագիծը և հավանություն տվեցին 2018-ին իրականացված աշխատանքներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 09.05.2025

SHANTNEWS

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

11:55 09.05.2025

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

11:44 09.05.2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

11:30 09.05.2025

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

11:20 09.05.2025

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը ամերիկացիների կողմից նրա նկատմամբ սեքսիզմն ու ռասիզմն են եղել։ «Ես զարմացած չէի ոչ թե այն պատճառով, որ չէի կարծում, թե Հարիսը նախագահի լավագույն թեկնածուն էր։ Ես զարմացած չէի, քանի որ նրանք գնացին սեքսիստական ​​ճանապարհով», – ասել է […] ...

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

11:12 09.05.2025

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...

BACK_TO_TOP