Կարիք չկա՞, որ ՄԻԵԴ գործերով ՀՀ ժողովրդի դեմ ուղղված այս բեռի մաս կազմեն նաև թերացող դատավորները. Հովհաննես Իգիթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+28.09 oC

Կարիք չկա՞, որ ՄԻԵԴ գործերով ՀՀ ժողովրդի դեմ ուղղված այս բեռի մաս կազմեն նաև թերացող դատավորները. Հովհաննես Իգիթյան

14:30 12.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 12-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հետաքրքրվելով դատական իշխանությանը վերաբերող մի խնդրի մասին: Նա նշեց՝ դատական համակարգը պետք է լինի արդար, անաչառ, թափանցիկ ու արհեստավարժ, սակայն խնդիրներ կան թե՛ ժողովրդի վստահության տեսանկյունից, թե՛ ՄԻԵԴ-ի գործերի առումով: Իգիթյանը հիշեցրեց՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ գործերի քանակն է հրապարակվել, որը ևս գնահատական է, որ ինչ-որ բան այն չէ այս ոլորտում, և այստեղ ոչ միայն բարոյական մասն է, այլև` ֆինանսական բեռը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիք չկա, որ ՀՀ ժողովրդի դեմ ուղղված այս բեռին ինչ-որ ձևով մաս կազմեն նաև թերացող դատավորները կամ քննչական մարմինները:

«Ի՞նչ է տեղի ունենում մեր հանրությունում. ես կարծում եմ, որ մեր հանրությունում հիմա տեղի է ունենում հետևյալ գործընթացը, որ մենք քաղաքական առումով օրթոդոքս հասարակությունից անցում ենք կատարում, այսպես ասած, «բաց մտքով» հասարակության»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր գաղափարները ենթակա են քննարկման, այդ թվում՝ Իգիթյանի նշածը:

Իգիթյանն ասաց, որ նախկինում սխալ ձևով դատված և ՄԻԵԴ-ում դրական եզրակացություն ունեցող անձինք հրաժարվում են կոմպենսացիայից:

«Դուք էլ եք հրաժարվում, քանի որ ստացվում է, որ սխալն արեց մի համակարգը, իսկ սրա վճարը պետք է գա ժողովրդից: Եթե դատական իշխանության վրա անուղղակի կամ ուղղակի ձևով ազդելու հնարավորություն չունենք, սա ևս մեկ լծակ կլինի ավելի զգոն լինելու»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց, որ հարցի լուծման այլ տարբերակներ էլ կան, բերեց մի օրինակ, տարբերակ, որը վստահ չէ, որ ամենաճիշտն է:

«Արդարադատության նախարարությունը կարող է շատ բան անել, բայց օրենսդրորեն հնարավո՞ր է, որ ՀՀ ԱԺ-ն ստեղծի քննիչ հանձնաժողով և ստուգի ՀՀ դատավորների ունեցվածքը: Սա հանպատրաստից միտք է, ասում ենք՝ արդարադատության նախարարությունը թող այս անի, այն անի, խորհրդարանում կան բազմաթիվ լծակներ, կառավարությունը դեմ չէ, ակնկալում ենք, որ խորհրդարանն այս պրոցեսին ամբողջ ծավալով կնպաստի ու կաջակցի»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարն արձագանքեց նաև ՀՀ կառավարության դեմ իր՝ ՄԻԵԴ ներկայացրած գործով զարգացումներին:

«Ես դեռ ոչ մի բանից չեմ հրաժարվել այն պարզ պատճառով, որ իմ գործով դատարանը որոշում չի կայացրել: Բարդ վիճակում ենք, ստացվում է «Крамер против Крамера»: Դա իրավական լուրջ խնդիր է, պետք է տեսնենք, այստեղ էթիկայի հետ կապված խնդիրներ կան, պետք է այլ լուծումներ գտնենք: Իմ գործով կառավարության հանդես գալու մեխանիզմը պետք է հասկանանք՝ ինչպես է»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

20:20 01.06.2025

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

Կառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

20:00 01.06.2025

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ

19:38 01.06.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ

Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

19:20 01.06.2025

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

Մեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...

BACK_TO_TOP