17:02 12.02.2019
Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Վարդենիսում: Քաղաքապետի թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն իր աջակիցների հետ փակել էր ավտոճանապարհը՝ մարզպետի հրաժարականի պահանջով: Նրանք մարզպետին մեղադրում են նրանում, որ վերջինս սատարում է մեկ այլ թեկնածուի՝ քաղաքապետի ԺՊ Արամ Մելքոնյանին: Իսկ պատճառը եղել է այն, որ քարոզչության նպատակով նրանք փորձել են մտնել հիվանդանոց, ինչն արգելվել է, այնինչ, մինչ այդ հիվանդանոցում այլ թեկնածուներ քարոզչություն են իրականացրել: Այս ամենը Գևորգ Սիմոնյանը կապում է մարզպետի հետ:
Երեկ դեպքի վայրում է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Վարդենիսից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց:
«Բնականաբար, մարզպետը չի ընդունում մեղադրանքը, ասում է, որ ինքը որևէ առնչություն չունի, այլ ԸՕ-ն արգելում է, մինչդեռ բողոքող կողմը պնդում էր, որ դա ընդամենը մի դետալ է: Այս վերջին շրջանում մարզպետն անընդհատ ազդեցություն է ունեցել գործընթացի վրա և ամեն կերպ փորձել է աջակցել կուրսեցուն, որը համայնքի ղեկավարի ԺՊ-ն է, նրան առաջնորդել հաղթանակ»,- պատմում է Թովմասյանը:
Նա տեղում է եղել տարածքային կառավարման նախարարության ներկայացուցչի հետ, բանակցել են կողմերի հետ:
«Շատ դժվար կացություն էր, մայրուղին 8 ժամ փակ էր, զինվորները չէին կարողանում հերթափոխի հասնել զորամասեր, փոքր երեխաները մեքենաների մեջ, ցուրտ, անելանելի իրավիճակ էր: Բանակցությունների արդյունքում, իհարկե, բացվեց ճանապարհը, բայց դեռևս խնդիրը լուծված չէ, մարդիկ ակնկալում են մարզպետի հրաժարականը, հայտարարեցին, որ փակելու են ճանապարհը, իրենք էլ գիտեն, որ այդ գնով հրաժարականի հասնելը քաղաքական իմաստով սխալ կլինի, չնայած հակափաստարկներ են բերում, թե ինչպես եղավ, որ ճանապարհ փակելով հեղափոխություն եղավ, իսկ մարզպետի հրաժարական հնարավոր չէ՞: Մենք բացատրեցինք, որ այն ժամանակ լսելի դառնալու խնդիր կար, իսկ հիմա, երբ որևէ մեկը դժգոհություն ունի, բարձրաձայնումն արագ է տեղի ունենում, և կարիք չի լինում ծայրահեղ միջոցների դիմել»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ մարզպետը տեղյակ է դժգոհությունից, նրան խիստ հրահանգված է որևէ առնչություն չունենալ ընտրական գործընթացին:
«Իրենք շատ արմատական են տրամադրված, մենք խոսել ենք, որ պետք է ըմբռնումով մոտենաք ու թույլ չտաք, որ միջպետական ճանապարհին դժվարություններ առաջանան: Հուսամ՝ էլ ճանապարհ փակելու գնով չեն անի, եթե շարունակում են պնդել իրենց դժգոհությունը: Բոլոր տարբերակները կիրառվում են, և ես կարծում եմ, որ եթե նույնիսկ միջամտություն է եղել, ապա այլևս չի լինի»:
22:38 01.06.2025
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...
22:00 01.06.2025
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունըԿորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...
21:00 01.06.2025
TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատումԹուրքական պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...