12 հազար նպաստ ստացողի մասին ահազանգ ունենք, որ չպետք է նպաստ ստանային․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

12 հազար նպաստ ստացողի մասին ահազանգ ունենք, որ չպետք է նպաստ ստանային․ Փաշինյան

17:53 12.02.2019

«Մենք այսօր, նախնական տվյալներով, 12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, օրինակ` հիպոթեքային վարկ ունի, այսինքն` բնակարան է գնել մարդը, և, հետևաբար, այդ մարդը չպիտի ստանար սոցիալական նպաստ, ընտանեկան նպաստ, բայց ստանում է»,- այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ այդ նպաստն այդ մարդիկ ստանում են նրանց հաշվին, ովքեր պետք է ստանային տվյալ գումարն ավելի մեծ դրույքաչափով։ Բայց հիմա, քանի որ այդպիսի խնդիր կա, չի ստացվում նպաստների դրույքները բարձրացնել։ Ու այս դեպքում, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է բարձրացնել նպաստների տրամադրման հասցեականությունը։

«2019 թվականի պետական բյուջեով մենք արդեն 85 հազար մարդու համար որոշակի նպաստների և թոշակների ավելացման խնդիրը լուծել ենք, բայց հիմա հաջորդ փուլով մենք ի՞նչ պետք է անենք»,- այս խոսքերի վրա Փաշինյանի պատասխանելու ժամանակը սպառվեց, ու միտքը կիսատ մնաց։

Պատգամավորի արձագանքից հետո Փաշինյանն ասաց, որ հիմա պետությունը 35 միլիարդ դրամ է ծախսում ընտանեկան ու սոցիալական նպաստների տրամադրման վրա, իսկ երբ կեղծ շահառուներին հանեն այդ ցուցակներից, հնարավոր կլինի խնայված գումարը բաշխել իրական շահառուների միջև ու բարձրացնել նրանց նպաստները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

22:18 01.06.2025

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման […] ...

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

22:00 01.06.2025

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

21:40 01.06.2025

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

21:19 01.06.2025

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

BACK_TO_TOP