18:35 12.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը 53 պատգամավորներից մեկն էր, որ հարց ուներ ՀՀ վարչապետին: Այն վերաբերում էր քաղաքաշինության ոլորտում բացթողումներին: Մի շարք ենթակառուցվածքներ, որոնք գործում են գերատեսչության ենթակայության տակ, ստեղծում են արհեստական քաշքշուկներ կառուցապատողի համար:
«Նախքան շինթույլտվություն ստանալը կառուցապատող կամ պատվիրատու ՀՀ քաղաքացու բեռը անհամեմատ ծանր է՝ կապված փաստաթղթերի ձեռքբերման, նախագծային թույլտվություն ստանալու հետ, ու արդեն շինարարության ընթացքում մեծ բյուրոկրատական բեռը, որ հիասթափեցնում է, կառույցները կոչված են աջակցելու, սակայն գործնականում գործում են իրարից անկախ, կառավարությունը ի՞նչ մեխանիզմներով է հստակեցնելու պետական կառույցների դերը, որ արդյունավետ լինի»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Վարչապետը նշեց, որ այդ կարգավորումների հարցը կառավարության ծրագրի կարևորագույն կետերից է: Համաձայնեց, որ ՀՀ-ում շինարարության թույլտվությունների հետ կապված քաշքշուկները համարվում են այս բիզնեսի ամենամեծ խոչընդոտներից մեկը և հավելեց.
«Մենք մտադիր ենք բոլոր կարգավորումները, որոնք չեն ապահովում ռիսկերից, հանենք, մանավանդ, որ հիմա անշարժ գույքի շուկայում մեծ աշխուժություն է տիրում: Մենք չենք հայտարարում, որ բնակարանաշինության ոլորտում հաջողությունների ենք հասնելու, բայց մեր քաղաքականության արդյունքում հետաքրքիր տեղաշարժեր են ընթանում, ձեր ասած ոլորտում, կան ավելի լուրջ պրոբլեմներ, օրինակ` ՀՀ-ում կան շահագործման պատրաստ շենքեր, որոնք ունեն խնդիրներ կոմունիկացիաների միանալու, որովհետև գործում են կոռուպցիոն մեխանիզմներ»:
Նա նշեց, որ դրանք կապված են նաև մասնավոր ընկերությունների հետ, և միայն կառավարության կարգավորման տիրույթում չեն: Պատգամավորը հետաքրքրվեց նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանն առնչվող խնդիրներով: Վարչապետը արձագանքեց.
«Հյուսիս-հարավը» կարևոր կոմունիկացիոն նշանակություն ունի, բայց կարիք ունենք հասկանալու այն, ինչ մինչ հիմա տեղի է ունեցել, այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք, վկայում է, որ լրջագույն չարաշահումների հետ գործ ունենք, որոնք ազդում են որակի վրա, և մենք նույն կասկածելի որակով շինարարությանը համաձայն չենք»:
22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...
22:00 01.06.2025
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունըԿորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...
21:00 01.06.2025
TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատումԹուրքական պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...