18:54 12.02.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է Արամի 23-ի հարցը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին պատկանող շինության պատը փլուզվել էր։
«Պիտի նշեմ, որ ի սկզբանե Արամի 23-ի պատի վերականգման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանն իրավական պարտավորություն, որպես այդպիսին, չի ունեցել: Քաղաքապետը մի քանի անգամ իր հարցազրույցներում նշել է, որ սա բարի կամքի դրսևորում է: Զուտ բարոյական առումով մենք ուզում ենք, որ խնդիրը հնարավորինս արագ լուծում ստանա և այդ լուծումը լինի ընդունելի բոլոր կողմերի համար: Երկարատև աշխատանքների արդյունքում մենք այսօր ունենք խնդրի դրական տեղաշարժ, մի քանի օր առաջ կնքվեց քառակողմ պայմանագիրը, իտալական ընկերությունը՝ ճարտարապետների, կիրականացնի պատի նախագծանախահաշվարկային աշխատանքները և կտա, թե պատը ինչ սկզբունքով պետք է վերականգնվի»,- ասել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը
Փոխքաղաքապետը նաև հավելել է, որ նախագծողին ընտրել է Տիգրան Հեքեքյանը, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիա» ՀԿ-ի սեփականատերն է, իսկ վճարող կողմը իրացնող կազմակերպությունն է:
«Էն կազմակերպությունը, որն իրականացնում է էդ տարածքի իրացումը, ինքն է պատրաստակամություն հայտնել և նախագծման աշխատանքների համար վճարում կատարել, մոտ 14 հազար եվրոյի պայմանագիր ստորագրվեց, այն պարտավորություն է ստանձնել նախագիծը պատրաստ լինելուց հետո պատի վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորել: Մենք մոտ ժամանակահատվածում՝ պատի վերականգնման առումով և շենքը ամբողջությամբ պահպանելու առումով վերջնական փուլի հասած կլինենք: Հիմա բոլոր ուսումնասիրությունները կատարվել են և ճարտարապետների խումբը նորից վերադարձել է Իտալիա և այնտեղ արդեն նախագծման աշխատանքներ են կատարում»,- հավելել է փոխքաղաքապետը:
23:00 01.06.2025
Կրեմլը ուշադիր հետևում է Թրամփի հայտարարություններինԿրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված ցանկացած հայտարարության և հանգիստ արձագանքում դրանց։ Մոսկվան, առաջին հերթին, հաշվի է առնում իր ազգային շահերը, VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք պետք է դա անենք, և մենք շատ ուշադիր հետևում ենք նրա յուրաքանչյուր խոսքին, նրա յուրաքանչյուր շեշտադրմանը»,-ասել […] ...
22:38 01.06.2025
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև խորհրդակցություն կառավարության անդամների հետ։ ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինը լուսաբանել է նախագահի ծրագրերը։ Նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման խորհրդի նիստ և հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա […] ...
22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...
22:00 01.06.2025
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունըԿորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...