15:30 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում մամուլի ազատությանը: Վարչապետին խնդրեցին մեկնաբանել իր որոշ թիմակիցների կողմից հնչող հայտարարությունները՝ ուղղված մամուլի դեմ, երբ կոչ են անում այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույց չտալ: Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև վերջին օրերին քննարկման առարկա դարձած մի իրավիճակի, երբ որոշ լրատվամիջոցների հայտնեցին, որ պետք է լքեն իրենց տարածքը:
«Խմբագրությունների գրասենյակների հետ կապված՝ պետգույքի կառավարման վարչությունն ու քաղաքապետարանը հայտնեցին, որ տարածքների վարձակալության խնդիր է եղել, մամուլում քննարկվում է, որ՝ այ, սա վարչապետի վրեժն է մամուլից, եկեք՝ դուրս գանք այդ տրամաբանությունից, որ վարձակալության հարցը, այլ հարցեր ես եմ հանձնարարում կամ գալիս են ինձնից ճշտում, դա իրականության սխալ ընկալում է, այդպես չէ իրականությունը: Ես երբևէ որևէ մեկից ոչ վրեժխնդիր եմ եղել, ոչ դրա անհրաժեշտությունը կա: Ձեր աչքի առաջ է, չէ՞, տեղի ունեցել ամեն ինչ, ամենահարմար պահը, առիթը՝ զրո խոչընդոտ, այնքան գործիք կա, 5 րոպեում կարելի է վրեժխնդիր լինել, հաշվեհարդար տեսնել»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հայտնեց՝ այսօր ժամանակակից աշխարհում, ոչ միայն Հայաստանում, գլոբալ պրոբլեմ կա «ֆեյք-նյուզ» երևույթի հետ կապված, դա վերաբերում է ամբողջ աշխարհին, առավել ևս՝ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ չկա ցենզուրա: Նա հիշեցրեց՝ Հայաստանը գնահատվել է որպես ազատ ինտերնետի երկիր, որին ինքն էլ է անդրադարձել: Փաշինյանը շեշտեց՝ մամուլի ազատությանը չի կարելի դիպչել, մամուլի դեմ հետապնդումներ պետք է չլինեն, նաև տեղեկացրեց, որ իրենք աշխատում են տարբեր կազմակերպությունների հետ, որ Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձևավորվի՝ կառավարությունից անկախ:
«Ինչո՞ւ անկախ, եթե բյուջեով անենք, կնշանակի՝ փորձում ենք վերահսկողության տակ պահել: Պետք է չեզոք միջոցներով լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ստեղծել, որ ֆինանսական աջակցություն տա, քանի որ շատ դեպքերում, երբ կան քաղաքական սահմանափակումներ, չենք կարող մամուլի ու խոսքի ազատության դեմ որևէ բան անել, բայց մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ: Դա ոչ թե արշավ է լրատվամիջոցների դեմ, այլ գործընկերության հրավեր»,- ասաց նա:
Լրագրողներից մեկն էլ վարչապետի ուշադրությունը հրավիրեց կեղծ տեղեկություններ մատուցող կայքերի վրա, հետաքրքրվեց՝ չկա՞ արդյոք վերահսկողության միջոց՝ այս ամենն իրականացնելու:
«Մամուլին ազատություն ես չեմ տվել, տվել է ՀՀ Սահմանադրությունը, գուցե նաև հեղափոխությունը նոր հնարավորություն է տվել: Վերահսկողության մասին դուք կարող եք մտածել, ընթերցողը, կառավարությունը չի վերահսկելու, դա իրավիճակի ճիշտ ընկալում չէ»,- նշեց Փաշինյանը:
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...