Ուժեղ քամին ավերածություններ է կատարել Աշոցքի տարածաշրջանի բնակավայրերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Ուժեղ քամին ավերածություններ է կատարել Աշոցքի տարածաշրջանի բնակավայրերում

23:43 24.05.2019

Այսօր ուժեղ քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մի քանի գյուղական բնակավայրերում: Մասնավորապես՝ քամին մասնակի քշել է Կարմրավան գյուղի երեք առանձնատների տանիքները, իսկ Մեծ Սեպասար  գյուղում ուժգին քամին ամբողջությամբ տարել է Սեպասար գյուղի բնակիչներից մեկի առանձնատան տանիքի թիթեղները:

Վնասներ են կրել նաև Աշոցքի բազմաբնակարան մի քանի շենքեր: Ամենամեծ վնասը կրել է Զույգաղբյուր գյուղը, որտեղ քամու պատճառով  վնասվել են 40 առանձնատների տանիքներ:

Առանց տանիքի է մնացել Հրաչ Ամիրյանին պատկանող գյուղի խանութը, քամու ուժգնացման պատճառով 120 քմ ընդհանուր մակերեսով տանիքը հայտնվել է հարակից հողամասում: Քամու ուժգնացման պատճառով որոշ համայնքներում նաև կոտրվել են ծառեր ու որոշ շինությունների ապակիներ:

Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը SHANTNEWS․am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ  համայնքներին պատճառված վնասները հաշվելու համար կստեղծվի հանձնաժողով:

 

«Ես այսօր բոլոր համայնքներում եղել եմ, որոշ բնակիչներ իրենց ուժերով մասնակի վերանորոգումներ արդեն կատարել են, առավել շատ տուժած բնակիչների վնասները հաշվելու համար մեր մասնագետները կշրջեն գյուղերով, վերջնական արդյունքները կփոխանցենք մարզպետարան՝ փոխհատուցում ստանալու խնդրանքով»,- նշել է Կարեն Մանուկյանը:

Այսօր  կեսօրից սկսված ուժեղ քամին ուղեկցվել է նաև ամպրոպով  ու տեղումներով, ինչի պատճառով մի քանի ժամ հոսանքազրկվել են Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների բնակավայրերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

09:50 12.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին

09:47 12.08.2025

ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը

09:43 12.08.2025

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար

09:30 12.08.2025

Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի մայրաքաղաքում ոստիկանությունը դաշնային վերահսկողության տակ դնելու և հանցավորության դեմ պայքարի համար Ազգային գվարդիա ուղարկելու որոշումը աննախադեպ է, և տեղական իշխանությունները մտադիր են հասնել դրա չեղարկմանը, հայտարարել է քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ «Այսօրվա գործողությունը մտահոգիչ է և աննախադեպ։ Մենք ամեն օր աշխատելու ենք այս արտակարգ իրավիճակը վերացնելու համար», – ասել է նա […] ...

BACK_TO_TOP