Ես նման բան չեմ ասել. Վահե Գրիգորյանը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+27.09 oC

Ես նման բան չեմ ասել. Վահե Գրիգորյանը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարության մասին

19:45 14.06.2019

Ես նման բան չեմ ասել. այսպես է արձագանքել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր հարցին թեկնածուի կողմից սպառիչ պատասխան չէր ստացել:

«Մի դեպքում ասաց, որ ինքը գտնում է, որ իսկապես սխալ է, Սահմանադրության համապատասխան չէ փակել դատարանների դռները, կազմալուծել դատարանների աշխատանքը… բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական, այստեղ եղել է կոչ…» ,- ասել էր պատգամավորը:

Վահե Գրիգորյանը, ի պատասխան լրագրողների հարցին, հայտարարել է, որ իր համար անընդունելի է փակ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ անելը:

«Ես ասել եմ, որ դեմ եմ, որ վարչապետը հանձնարարի պետական կառույցներին փակել կառույցների դռները, բայց նման բան չի եղել: Դա եղել է իր հարցադրման մեջ եղած փաստերի շարադրանքը, որն, ըստ էության, ինքն աղավաղել էր և ես ուղղել եմ: Ես առհասարակ, ազնիվ չեմ համարում «off record» քննարկումների ժամանակ դուրս գալ, ասել բաներ՝ իմանալով, որ մյուսը հարգելու է այդ ֆորմատը ու երկար պարզաբանումներ չի տալու»,- ասել է Վահե Գրիգորյանը:

Նա նաև ասել է, որ ինքը, հարգելով քննարկումների ֆորմատը,  դեռևս այդ պարզաբանումները չի տալիս՝ խոստանալով քննարկումների մանրամասները ներկայացնել ԱԺ նիստի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին

18:22 05.06.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարը ընդգծել […] ...

Երևան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

18:14 05.06.2025

Երևան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Վալենտինա Մատվիենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

18:09 05.06.2025

Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանն ու դրա հնարավոր ազդեցությանն այլ երկրների հետ հարաբերությունների վրա։ «Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն՝ լինի դա Ռուսաստանը, թե Մադագասկարը։ Եվ մենք այսպիսի […] ...

SHANTNEWS

18:00 05.06.2025

SHANTNEWS

Հունիսի 16-22-ը կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

17:55 05.06.2025

Հունիսի 16-22-ը կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

Հունիսի 16-22-ը Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի (փլեյ օֆֆ) մրցումները: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբում՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի յուրաքանչյուր տարիքային խմբում՝ […] ...

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում

17:48 05.06.2025

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում՝ արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու […] ...

BACK_TO_TOP