22:36 19.07.2019
Շիրակի մարզի Ամասիա համայնքում այսօր բացվեց բրդի վերամշակման գործարան: Ծրագրի մեկնարկը տրվել էր 1 տարի առաջ Եվրամիության, Հայաստանի կառավարության, «Մարդը կարիքի մեջ» և «Կանանց զարգացման ռեսուրս» ՀԿ-ների համաֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 550 հազար եվրո է: Գործարանը կունենա տարեկան մինչև 25 տոննա բուրդ վերամշակելու հնարավորություն, իսկ արտադրանքը հիմնականում իրացվելու է տեղական շուկայում:
Ամասիայի տարածաշրջանում դեռ խորհրդային տարիներից գյուղատնտեսության տարածված ճյուղերից մեկն է համարվում ոչխարաբուծությունը: Այժմ էլ ապահովում է հանրապետության բրդի պահանջարկի մեծ մասը։
Լեռնային բնակավայրերում այսօր էլ մանր եղջերավորներ պահող տնտեսություններ ու ֆերմերներ շատ կան: Մոտ մեկ տարի է՝ տարածաշրջան են բերվել նոր ցեղատեսակի ոչխարներ, որոնց խաչասերումից ստանալու են բարձրորակ բուրդ։
Բրդի իրացման խնդիր Ամասիայի տնտեսությունները միշտ են ունեցել, մի մասը կարողացել են վաճառել, մնացածը չեն իրացրել, ինչի պատճառով ստիպված թափել են: Տարածաշրջանում ոչխարաբուծության հարուստ ավանդույթներն ու եղած հումքի մեծ քանակը հաշվի առնելով՝ նախատեսվեց Ամասիայում հիմնել բրդի վերամշակման գործարան: Մեկ տարի անց՝ ծրագիրը մտավ աշխատանքային փուլ:
Վերամշակման գործարանի վերածվեց Ամասիայի նախկին մարզադպրոցի շենքը, վերանորոգվել է ու հարմարեցվել է պահանջներին։ Տեղադրվել են նոր ու ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով բուրդն անցնելու է վերամշակման մի քանի փուլ:
Լվացած, գզած ու պատրաստի հումքը մանելու են ամասիացի կանայք ու աղջիկները: Բացվել է առայժմ 23 աշխատատեղ:
Վերամշակման գործարանում արտադրվելու են մի քանի տեսակի թելեր ու բրդյա կիսաֆաբրիկատներ, արտադրելու են նաև բրդյա գործվածքներ, որոնք իրացվելու են ներքին շուկայում ու կիրառելու են կարպետագործության մեջ։Ամասիայի բրդի վերամշակման գործարանը լինելու է բրդի արժեշղթայի հիմնական բաղկացուցիչը, ամբողջ ծավալով աշխատելու դեպքում գործարանը հնարավորություն կունենա մթերելու ոչ միայն Շիրակի, այլև մյուս մարզերի բարձրորակ բուրդը։
«Բրդի վերամշակման գործարան բացելով՝ նպաստեցինք հյուսիսային, հեռավոր բնակավայրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու Շիրակի մարզում տնտեսական աճին։ Առաջիկա տարիներին մենք Ամասիայում կտեսնենք նաև կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծավալների ավելացում, այս գործարանը տարածաշրջանի այցեքարտը կդառնա», -ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Առաջիկայում բրդի վերամշակման գործարանում կլինի նաև թելի ներկման արտադրամաս, այստեղ առկա 16 երանգի բրդյա թելերը ներկելու են միայն բնական ներկանյութերով, որոնք էլ կօգտագործեն գործարանին կից բացվող ջուլհակագործական արտադրամասում:
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:25 12.08.2025
Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնածԻրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...
09:21 12.08.2025
Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...
09:20 12.08.2025
Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...
09:15 12.08.2025
Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալԲեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...