Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվում. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Սիբիրում 3 մլն հեկտար անտառ է այրվում. նահանագապետը անհանգստանալու կարիք չի տեսնում

22:48 29.07.2019

Սիբրիում օրեր առաջ սկսված անտառային հրդեհները գնալով սաստկանում են: Բոցերի մեջ է հայտնվել ավելի քան 3 մլն հեկտար անտառ: Կա հրդեհի 500 օջախ, որոնց մակերեսը գնալով ավելանում է:

Ռուսաստանի անտառների պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ ամենաշատ տուժած հատվածները գտնվում են Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Բուրյաթիայում և Զաբայկալյեում:

Հրդեհների պատճառ է դարձել բարձր ջերմաստիճանը, կայծակնահարությունը և ուժգին քամիները: Անտառային հրդեհների պատճառով Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Բուրյաթիայի մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

Ընդ որում, Կրասնոյարսկի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը հայտարարել է, որ հրդեհը սովորական բնական երևույթ է, որի դեմ պայքարելն անիմաստ է, և․ գուցե, նաև վնասակար: Նահանգապետը ստեղծված իրավիճակը համեմատել է ձմռան սառնամանիքների հետ և ասել. «Չէ՞ որ ոչ ոքի մտքով չի անցնում տաքացնել-հալեցնել սառցալեռները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ առևտրաշրջանառության ավարտի մասին

16:00 03.05.2024

Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ առևտրաշրջանառության ավարտի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է եղել դադարեցնել առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ և դադարեցրել ապրանքաշրջանառությունը, որի ծավալը հասել էր 9,5 միլիարդ դոլարի։ «Իրադարձությունները, որոնք ծավալվեցին Իսրայելի և Պաղեստինի միջև, անընդունելի են: Իսրայելը սպանեց 40-45 հազար պաղեստինցիների: Մեզ՝ որպես մահմեդականների, անհնար էր պարզապես դիտել դա։ Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել […] ...

Պեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

14:16 03.05.2024

Պեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ կարևոր և վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ «Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր՝ ի դեմս ֆրանսիական պետության ղեկավարի, նա շարունակում է անընդհատ խոսել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում իր անմիջական մասնակցության հնարավորության մասին»,-ընդգծել է նա։ Մայիսի 2-ին The Economist ամսագրին տված […] ...

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

13:42 03.05.2024

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի վերաբերյալ դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա։ «Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից, մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ դա վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ […] ...

Կուլեբան և Քեմերոնը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության արագացումը

13:34 03.05.2024

Կուլեբան և Քեմերոնը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության արագացումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևում հանդիպում է ունեցել իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Կիևին զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն արագացնելու հարցը։ «Հիանալի է, որ Դեյվիդ Քեմերոնը Կիևում է, որպեսզի կենտրոնանա Ուկրաինային ռազմական օգնության արագացման վրա, հատկապես օդային պաշտպանության ոլորտում», – գրել է նա X-ում (նախկին Twitter): […] ...

Իսպանիայում թմրավաճառներից առգրավվել է ավելի քան 3 միլիոն եվրո

13:21 03.05.2024

Իսպանիայում թմրավաճառներից առգրավվել է ավելի քան 3 միլիոն եվրո

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը կոկաին էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Նրանց տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությամբ։ Նախաքննության ընթացքում, որը շարունակվել է անցյալ տարվա սկզբից, իրավապահները բերման են ենթարկել 20 մարդու։ […] ...

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

13:03 03.05.2024

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես խոսեցի Դերեկ Շոլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվել են ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել […] ...

BACK_TO_TOP