Ֆինանսական վնասաբեր ծրագրերն Անդրկովկասում ամենահազվադեպը գրոհում են ՀՀ օգտատերերի համակարգիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Ֆինանսական վնասաբեր ծրագրերն Անդրկովկասում ամենահազվադեպը գրոհում են ՀՀ օգտատերերի համակարգիչները

11:39 13.09.2019

Հայաստանում օգտատերերի 0,5%-ը 2019-ի երկրորդ եռամսյակում բախվել է ֆինանսական համակարգչային սպառնալիքների այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 0,7-ական տոկոսը։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։
Հայաստանի օգտատերերի նույնպես 0,5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0,7% և Վրաստանի օգտատերերի 0,6%-ը։
2019-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Բելառուսում (2%), որին հետևում են Վենեսուելան (1,8%), Չինաստանը (1,6%), Ինդոնեզիան և Հարավային Կորեան (1,3-ական տոկոս)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 228 206 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ առաջին եռամսյակի 243 604-ի դիմաց։
Կիբեռահանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում  բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։
Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի հարցում։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումը

16:40 08.05.2025

Ոչ բոլոր սնկերն են ուտելի. Առողջապահության նախարարության զգուշացումը

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական […] ...

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

16:31 08.05.2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից։ 338 պատգամավոր կողմ է քվեարկել համաձայնագրին։ Դեմ ոչ ոք չի արտահայտվել։ Այսպիսով՝ մայիսի 8-ին խորհրդարանը վավերացրել է միջկառավարական համաձայնագիրը, որը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Մինչ այդ համաձայնագիրը հաստատվել էր Գերագույն Ռադայի հանձնաժողովների […] ...

Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

16:24 08.05.2025

Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ: ...

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

16:18 08.05.2025

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է […] ...

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

16:12 08.05.2025

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […] ...

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

16:06 08.05.2025

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP