7,5 միլիո դոլար UWC կրթական ցանցում սովորելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+21.09 oC

7,5 միլիո դոլար UWC կրթական ցանցում սովորելու համար

16:25 28.11.2017

Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն և Վերոնիկա Զոնաբենդը, Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ, 7,5 միլիոն ԱՄՆ դոլար կրթաթոշակ են հատկացնում աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին, ովքեր պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ  (United World Colleges – UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որևէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։

UWC-ն համաշխարհային կրթական շարժում է, որի առաքելությունն է կրթությունը վերածել մարդկանց, ազգությունները և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղ ու կայուն ապագայի։ UWC կրթական ցանցը միավորում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են աշխարհի չորս մայրցամաքներում, և 159 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց կամավորները զբաղվում են UWC կրթաթոշակառուների ընտրությամբ՝ անկախ վերջիններիս սոցիալական և նյութական կարգավիճակից։ 

Երեք գործիչները սատարում են UWC կրթական շարժումը․ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2014 թ․-ին Հայաստանում հիմնել են  UWC Դիլիջան դպրոցը, իսկ Mahindra Group ընկերությունների խումբը՝ Անանդ Մահինդրայի գլխավորությամբ, 1997 թ․-ին Հնդկաստանում բացել է UWC Mahindra քոլեջը։

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության, Mahindra Group-ը կհատկացնի 150 միլիոն հնդկական ռուփի (շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար) UWC Mahindra քոլեջի աշակերտների կրթաթոշակները հինգ տարվա ընթացքում վճարելու համար։ Նշված գումարի կեսն ուղղվելու է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ մյուս կեսը՝ այդ երկրի սահմաններից դուրս գործող UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված աշակերտների համար կրթաթոշակ տրամադրելուն։ 

Միառժամանակ, Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված Scholae Mundi հիմնադրամը կհատկացնի շուրջ 5,2 միլիոն ԱՄՆ դոլար՝ գալիք  ուսումնական տարում կրթաթոշակներ տրամադրելու համար։ Այդ գումարից 3,7 միլիոնը ԱՄՆ դոլարն ուղղվելու է UWC Դիլիջան դպրոցում սովորող օտարերկրացի աշակերտների համար կրթաթոշակներին։ Գումարի մնացած մասը՝ $ 1,5 միլիոնը, որպես կրթաթոշակ տրամադրվելու է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի այն աշակերտներին, որոնք կսովորեն տարբեր երկրներում գտնվող UWC ցանցի  16 դպրոցներից և քոլեջներից մեկում, այդ թվում՝  UWC Mahindra քոլեջում։ Scholae Mundi հիմնադրամն ավելի վաղ հայտարարել էր գալիք տարիների համար կրթաթոշակային ծրագրեր ֆինանսավորելու մտադրության մասին։          

Ձգտելով ընդգծել կրթաթոշակային ծրագրերի կարևորությունը՝ UWC Mahindra քոլեջն ու UWC Դիլիջան դպրոցը հայտարարում են «խաչաձև» կրթաթոշակների տրամադրման պատրաստակամության մասին․ UWC Mahindra քոլեջը կհատկացնի մեկ տեղ և 100%-ով կհոգա ուսման և բնակության ծախսերը հայաստանցի աշակերտի համար, իսկ  UWC Դիլիջան դպրոցը նույն պայմաններով կընդունի հնդիկ աշակերտներին գալիք հինգ տարիների ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP