13:49 24.10.2019
Կառավարության նիստում այսօր ընդունվեց գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, որը լինելու է «կիսովի»․ ապահովագրական վճարների կեսը տալու են գյուղացիները, կեսը՝ պետությունը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ եթե մեկ հեկտարի դեպքում կարկուտից հետո ապահովագրական հատուցումը լինելու է 500-600 հազար դրամ, ապա դրա համար ապահովագրական վճարը կազմելու է ընդամենը 50-60 հազար դրամ, որի կեսն էլ տալու է պետությունը։ Նրա խոսքը շարունակեց վարչապետը։
«Սրա փոխարեն ասում ենք՝ հարգելի գյուղացի, եկեք մենք իրար հետ… էդ 30 հազար դրամը մենք դնենք, 30 հազար դուք դրեք, ապահովագրեք ձեր հողը, երբ կարկուտը, Աստված չանի, գա, դուք ստանաք ոչ թե 30 հազար դրամ, այլ ստանաք 500-600 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը։
10:25 07.05.2025
Հնդկաստանը բացատրել է Պակիստանի ուղղությամբ հարվածները10:16 07.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-7-ըԲացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը […] ...
10:00 07.05.2025
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու իր համաձայնության մասինՊեկինը համաձայնել է առեւտրային բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության ակնկալիքների, սեփական շահերի և ամերիկյան արդյունաբերության կոչերի վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը։ «Չինաստանը որոշել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով գլոբալ սպասումները, Չինաստանի շահերը և ամերիկյան արդյունաբերության և սպառողների կոչերը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի […] ...
09:50 07.05.2025
Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանըՊակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Իսլամական Հանրապետության հինգ քաղաքների վրա և հայտարարել պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Դավաճան թշնամին վախկոտ հարձակում է իրականացրել Պակիստանի հինգ քաղաքների վրա։ Այս զազրելի ագրեսիան անպատիժ չի մնա։ Պակիստանը բացարձակ իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի […] ...
09:45 07.05.2025
Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ըՄյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։ «Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի […] ...
09:40 07.05.2025
Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչՄխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […] ...
09:35 07.05.2025
WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը ԳրենլանդիայումԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և […] ...