21:25 10.11.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովը Հայաստանի ազգային պատկերասրահում «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան:
Ողջունելով հյուրին և ներկաներին՝ Մնացականյանն ասաց.
«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է. դա մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել եւ հաստատակամ միասին քայլել դեպի հաղթանակ»:
Նա նշեց, որ հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների և հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է:
«Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ մեծ հայրենական երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր: Մեր բոլորի ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների մասին հուշերը, նրանց ապրումները»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ ժողովուրդների միասնականության, համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմին և մաքրել աշխարհն այդ ժանտախտից:
«Այդ իսկ պատճառով անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը,-ասաց Մնացականյանը և շարունակեց,-Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, եղբայր գնացել է ռազմաճակատ: Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ: Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով. այդպես է եղել իմ պապի շնորհիվ, որը կռվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում»:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայերի հերոսական մասնակցությունը պատերազմին:
«Հավետ փառք կյանքը մեր հայրենիքի ազատությանը տված հերոսներին, փառք ու պատիվ մեր քաջարի հայրերին ու պապերին, ովքեր անձնուրացաբար կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել մեծ հաղթանակը:
Այսօր, ինչպես և հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների համար»,-եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:
Սերգեյ Լավրովն ասաց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
«Կցանկանայի հայտնել երախտագիտությունս Հայաստանի ազգային պատկերասրահին, որն այս ցուցահանդեսի համար տրամադրել է իր հրաշալի սրահները: Ցուցահանդեսի նյութերը մանրամասնորեն ներկայացնում են այն տարիների ողբերգական դեպքերը, մեր հայրերի և պապերի աննախադեպ հերոսությունները, որ անասելի ջանքերի և զոհողությունների գնով փրկել են քաղաքակրթությունը «շագանակագույն ժանտախտի» սարսափներից և հարթել դրա ճանապարհը:
Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ազգերի հետ ուս ուսի պաշտպանել են Մոսկվան և Բրեստը, մարտնչել Ստալինգրադում ևԿուրսկի աղեղում, ազատագրել Կովկասն ու Ղրիմը, վերցրել Բեռլինը»,-ասաց Լավրովն՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալ իր հերոսներով, որոնց անգնահատելի ներդրում են ունեցել նացիզմի ջախջախման ընդհանուր գործում:
«Մոսկվայում բարձր են գնահատում Երևանի մշտական ուշադրությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանման հարցում: Բարի ավանդույթ է դարձել «անմահ գնդի» քայլերթը, որոնց շարքերում այս տարի 10000 այլ մասնակիցների շարքում եղել է նաև ՀՀ նախագահ Սարգսյանը»-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ հաջորդ տարի՝ 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին վարչապետ Փաշինյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց:
«Գիտեմ, որ Հայաստանի հասարակության ներկայացուցիչները ԽՍՀՄ մյուս ազգերի հետ միասին ակտիվորեն կմասնակցեն տոնական միջոցառումներին՝ այդ կերպ պահպանելով հերոսների հիշատակը»,-ասաց Ս. Լավրովը:
Նա նկատեց, որ հայերի և ռուսների դարավոր բարեկամությունը, որը կոփվել է տարբեր ռազմական փորձությունների միջոցով, երաշխիք է հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն անվատանգության և կայունության Անդրկովկասում և մեր ամբողջ տարածաշրջանում:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ անհրաժեշտ է հակազդել պատմությունը խեղաթյուրելու, Երկորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ընդունված արդյունքների վերանայման փորձերին: Ցուցահանդեսը, որն այսօր բացում ենք, շատ կարևոր և հստակ ներդրում է այդ նախաձեռնություններում:
Հերոսներին վառ հիշատակ, վետերաններին խոնարհում և ամենայն բարիք»-ասաց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, նոյեմբերի 12-ին՝ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնելու է «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը:
23:59 18.07.2025
Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհիԱջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 18.07.2025
Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացումԱշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...
23:46 18.07.2025
Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավորՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...
23:33 18.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումովՀուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...