Աստղերի ու համաշխարհային առաջնորդների ամենատպավորիչ պարերը՝ հայկական երաժշտության հնչյունների ներքո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Աստղերի ու համաշխարհային առաջնորդների ամենատպավորիչ պարերը՝ հայկական երաժշտության հնչյունների ներքո

00:00 11.11.2019

Հայկական երաժշտության կրակոտ ռիթմերը ստիպում են պարել ինչպես հասարակ, այնպես էլ հանրաճանաչ մարդկանց։

Rusarminfo-ն առանձնացրել է հայկական երաժշտության տակ ամենատպավորիչ պարերը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ֆրանկոֆոն երկրների ղեկավարների պարը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որում երևում է, թե ինչպես են ֆրանկոֆոն երկրների պաշտոնյաները հայկական երաժշտության հնչյունների ներքո պարում։

Բուզովայի և Բորոդինայի պարը

Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս  Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:

Միջոցառման վարողը հարցրել է աղջիկներին՝  կարո՞ղ են արդյոք պարել հայկական պարեր: Դրանից հետո հնչել է  հայկական պարային երաժշտություն և աղջիկները սկսել են պարել:

Յուլյա Ավագյանի ծննդյան արարողությանը , որն, ի դեպ,  նշել են Երևանում, մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի և  «Եվրատեսիլ»-ի աստղեր:

Կովալչուկի ու Չումակովի պարը

Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Յուլյա Կովալչուկը Instagram-ում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ամուսնու՝ Ալեքսեյ Չումակովի հետ պարում է հայկական երաժշտության տակ:

«Ոչ մի առանձնահատուկ բան… պարզապես կուլիսների հետևում բոլորը հանգստանում են յուրովի)))»,- գրել է հայտնի արտիստը հրապարակված տեսանյութի տակ:

Դատելով ձայնագրության տակ գտնվող «Блестящие» խմբի նախկին մենակատարի հեշթեգներից՝ պարը Չումակովի հետ, որի մայրը հայ է, տեղի է ունեցել հարսանեկան տոնակատարության ժամանակ:

Ալինա Զագիտովայի կատարումը դուդուկի հնչյունների ներքո

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել էր մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ:

«Արսենալի» ֆուտբոլիստները և «Մի գնա» երգը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե «Արսենալի» կիսապաշտպան Շկոդրան Մուսթաֆին ինչպես է «վայելում» Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP