Պարո´ն Պետրոսյան, ես միշտ մտածում եմ, թե ինչու եք վեճ հրահրում. թեժ քննարկո՞ւմ, թե՞ վեճ խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+24.09 oC

Պարո´ն Պետրոսյան, ես միշտ մտածում եմ, թե ինչու եք վեճ հրահրում. թեժ քննարկո՞ւմ, թե՞ վեճ խորհրդարանում

13:12 29.11.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր բուռն քննարկում է ծավալվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի շուրջ: Այն միտված է բանակում ինքնասպանությունների դեպքերը կանխելուն. պատգամավորներն առաջարկում են խստացնել պատիժն այն անձանց նկատմամբ, որոնց արարքները զինվորներին կարող են դրդել ինքնասպանության:

Բովանդակային քննարկում է տեղի ունեցել մինչ այն պահը, երբ ելույթ է ունեցել Գևորգ Պետրոսյանը: Նա մի քանի դիտարկում է արել և մասնավորապես նշել.

«Ես համաձայն չեմ կարծիքի հետ, որ վայրը էստեղ կարևոր չէ, հենց վայրն է կարևոր, որ մարդը ազատ գործելու հնարավորություն չունի, որ գնա մորքուրի տղուն ասի՝ ինձ նեղում են, արի թասիբիս կանգնի: Բացի դրանից՝ մեկը, ասենք, իր կողքինին կատակ անի, վերցնի հեռախոսը գրի.

Արի մեկ անգամ գեթ դու ինձ լսիր,

Անիմաստ կյանքիդ վերջ տուր, հեռացիր:

Մի հինգ անգամ տենց նամակ գրի, սա էլ որոշի, որ իրոք ճիշտ է ասում»,- մեջբերումներ է արել նա:

Պատգամավորին ընդհատել է հանձնաժողովի նախագահը՝ ասելով.

«Ես հասկանում եմ, որ հարցը վերաբերում է լավ օրենսդրություն ունենալուն, բայց հաշվի առեք, որ հարցը վերաբերում է այն անձանց, որոնց զավակները նման դեպքերի զոհ են գնացել»:

Գևորգ Պետրոսյանը շարունակել է նույն տոնայնությամբ՝ ասելով.

«Եթե նաև կա էն մտավախությունը, որ եթե դրսից են մարդ բերել, կարանք «զինծառայողի կողմից» բառը հանենք: Այսինքն՝ հիմա էս մի ձևակերպման պատճառով վիժեցնե՞նք նախագիծը»:

Պատգամավորի բարձրացրած հարցը զարմացրել է հանձնաժողովականներին, քանի որ նման մտադրություն նրանք չունեին, հետևաբար հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է.

«Դուք պաշտպանում եք նախագիծն այն անձանցից, ովքեր պաշտպանում են»:

Գևորգ Պետրոսյանը, շարունակելով ելույթը, անդրադարձել է այլ խնդիրների.

«Այսօր մարդն իր երեխային բանակ է ճանապարհում, ավելի շատ մտածում են ներքին ճնշումների մասին, քան թշնամու գնդակից զոհվելու մասին, ներսում ինչքանով ուզում ես պաշտպանվիր, եթե էնտեղ կան ինքնախաբեության հետ գրկախառնված սուտի գողականներ, ովքեր մոռացել են, որ զինվորական աստիճանի տակ են, մարդկանց ճնշում են, նրանց հետ հարաբերություններ կարգավորելն ավելի հեշտ է, քան թշնամու հետ»,- ասել է նա:

Նրա ելույթին հաջորդել է Նիկոլայ Բաղդասարյանի խոսքը, որը հակադարձել է Պետրոսյանին.

«Պարո´ն Պետրոսյան, ես միշտ մտածում եմ, թե ինչու եք դուք վեճ հրահրում, բոլորն ինչ-որ առաջարկություն են արել, ձեր գործընկերը ընդունել է, դուք տեսեք` ինչ նախադասություն եք օգտագործում՝ այստեղ մարդիկ իրենց ֆանտազիա՜ն են օգտագործում»:

Պետրոսյանը հակադարձել է, թե իր ասածի մեջ որևէ վատ բան չկա, նա միջամտել ու բանավեճի է բռնվել նաև հաջորդ ելույթ ունեցողի հետ, և երբ հանձնաժողովի նախագահը ընդհատել է, թե բանավեճի ընթացակարգ չկա, պատասխանել է.

«Ոչինչ, խորհրդարան է, հո մնջախաղի թատրո՞ն չէ»:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

08:33 30.07.2025

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:24 30.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

08:17 30.07.2025

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

08:08 30.07.2025

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […] ...

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

08:00 30.07.2025

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

BACK_TO_TOP